DerekPrinceԱյս օրերին, երբ աշխարհի տարբեր անկյուններում նշում են Աստվածաշնչի հեղինակավոր ուսուցիչ Դերեկ Պրինսի ծննդյան 100 ամյակը, «Charisma» քրիստոնեական հեղիանակավոր ամսագիրը նրան դասեց նախորդ և ներկա դարի 40 ամենահեղինակավոր գորիծիչների շարքին, ովքեր, ըստ ամսագրի ձևակերպման, արմատապես փոխել են աշխարհը։ Ծնված լինելով 1915 թվականի օգոստոսի 14-ին Հնդկաստանում զինվորական ծառայության մեջ գտնվող բրիտանական ընտանիքում՝ նա՝ իր զինվորական ծառայության ընթացքում Հիսուսի հետ ունեցած կենդանի հանդիպումից հետո, պիտի ցմահ վերափոխվեր և դառնար Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ և միլիոնավոր հավատացյաների համար հոգևոր հայր։Ծննդով Հնդկաստանից, ծագումով բրիտանացի, սակայն իր ողջ կյանքով ու ժառանգությամբ նա պատկանեց ողջ աշխարհի քրիստոնյաներին։ Վաղ տարիքում արդեն տիրապետելով շուրջ 7 լեզուների՝ ներառյալ հին հունարեն և եբրայերեն, փայլուն ավարտեց Անգլիայի արքայական Իթոն քոլերջը և Քեմբրիջի Փիլիսոփայության բաժինը։ Նա արդեն Փիլիսոփայության պրոֆեսոր էր, երբ Քրիստոսի հետ ունեցած իր հանդիպումն ամբողջովին փոխեց նրա կյանքը։ Այդ հանդիպումից հետո նա երկու եզրահանգման եկավ՝ 1. Հիսուս Քրիստոսը կենդանի է և 2. Աստվածաշունչն իրական և ճշմարիտ գիրք է՝ կիրառելի և ժամանակակից։

18313Կարճ ժամանակ անց նրա ծառայությունը սկսեց ընդարձակվել և մեծ թափ հավաքել։Պաղեստինում ծառայելու ժամանակ, Պրինսը հանդիպեց Լիդիա Քրիստենսենին՝ մի դանիացի կնոջ, ով ուներ մի որբանոց Ռամալլահում և ով որդեգրել էր ութ աղջիկների (որոնցից վեցը հրեաներ էին)։ Արդյունքում նրանք ամուսնացան և Դերեկը դարձավ ութ աղջիկների հայր։Հետագայում նրանք պետք է որդեգրեին ևս մի աղջկա՝ սևամորթ քենիացի մի երեխայի։

Լիդիա Պրինսը մահացավ 1975 թ. հոկտեմբերի 5-ին, նույն տարվա մեջ հրատարակվեց «Հանդիպման վայրը Երուսաղեմ» գիրքը, որը նրա կենսագրականն էր։ Հետագայում Դերեկն ամուսնացավ Հռութ Բեյքերի հետ, ում նույպես հանդիպեց Երուսաղեմում։ Նրանք ամուսնացան 1978 թ. հոկտեմբերի 17-ին։

Լինելով ավելի քան 60 գրքի հեղիանակ՝ Դերեկը մեծ ճանաչում գտավ տարբեր ազգերի, եկեղեցիների և համայնքների կողմից։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շուրջ 150 լեզուներով։ Նրա հեղինակած «Օրհնություն կամ անեծք. դու կարող ես ընտրել» գիրքը դարձավ համաշխարհային բեսթսելլեր՝ փոխելով միլիոնավորների կյանքի ընթացքը։

Ապրելով Երուսաղեմում՝ նա անմասն չէր տեղի հայության խնդիրներից։ Մեծ հոգածություն և սրտացավություն էր տածում հայ ժողովրդի հանդեպ։ Հայտնի է, որ նա որոշ ժամանակով խնամել է նաև Երուսաղեմի հայ որբերին։derek

Դերեկը ննջեց 2003 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Երուսաղեմ քաղաքում՝ քնի մեջ։ Նա 88 տարեկան էր։ Նրա մահից հետո նրա կողմից հիմանած «Դերեկ Պրինսի ծառայությունը» ոչ միայն կանգ չառավ, այլ ավելի մեծ թափով սկսեց տարածել Դերեկի թողած հարուստ ժառանգությունը։ 2006 թվականից տարածաշրջանում սկսեց ակտիվորեն գործել «Դերեկ Պրինսի ծառայությունը»։ Կարճ ժամանակ անց նրա գրքերը թարգմանվեցին հայերեն, թուրքերեն, վրացերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։

Այժմ Դերեկ Պրինսը համարվում է աստվածաշնչյան ամենահեղինակավոր ուսուցիչներից և հեղինակներից մեկը։ Նրա գրքերը, վիդեո և աուդիոուսուցումները միլիոնավոր հավատացյալներին մեծապես օգնում են աճելու հոգևոր կյանքի և աստվածճանաչողության մեջ։