Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»

«Որովհետև ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդրներ են։ Որոհետև դուք ծառայությա՛ն հոգին չընդունեցիք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ընդունեցիք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։

Հռոմեացիներին 8:14-15

Արամեերեն կամ եբրայերեն աբբա բառը սովորաբար օգտագործվում է «պապա» բառի փոխարեն։ Իսրայելում փոքրիկ երեխան իր հորը կանչում է. «Աբբա՛»։ Եվ քանի որ մենք ընդունել ենք որդեգրության Հոգին, ապա մենք իրավունք ունենք Աստծուն դիմել որպես Աբբա։ Հայր։ Պապա։

Պողոսն ասաց մեզ, որ ընտրության երկու հնարավորություն ունենք։ Կարող ենք առաջնորդվել Աստծու Հոգով, կամ էլ լինել ծառայության հոգու իշխանության ներքո։ Ծառայության հոգին մեզ ստիպում է վախենալ պատժից. որդեգրության Հոգին մեզ առաջնորդում է որպես Աստծո զավակներ։

Հունարեն բառը, որը որդիներ է թարգմանվում, նշանակում է «չափահաս որդի»։ Երբ նախ վերստին ծնվում ես Աստծու Հոգուց, դու մանուկ ես։ Սակայն երբ առաջնորդվում ես, դու դառնում ես Աստծո չափահաս որդին կամ դուստրը։ Սուրբ Հոգին է առաջնորդում չափահասության տանող ուղին՝ այլևս ազատ ծառայության հոգուց։ Ինչպես Պողոսն է գրում Գաղատացիներին 5:18-ում. «Բայց եթե Հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք»։

Աստծո չափահաս որդին կամ դուստրը դառնալու համար դու պետք է առաջնորդվես Հոգուց։ Սակայն, հիշի՛ր. եթե Սուրբ Հոգուց ես առաջնորդվում, դու օրենքի տակ չես։ Սա է մեր ազատությունը՝ ազատություն ոչ թե չարն անելու, այլ ազատություն՝ սիրելու։ Հիսուսին ծառայելու մեր շարժառիթը սերն է՝ աշխարհի ամենահզոր շարժիչ ուժը։ Այն գործում է, նույնիսկ երբ վախը չի օգնում։ Ահա թե Աստված մեզ որտեղ է տանում։ Հենց դա է մեզ Աստծո չափահաս որդիներն ու դուստրերը դարձնում։ Սա է օրենքից ազատագրված լինելու արդյունքը։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես քո զավակն եմ։ Հռչակում եմ, որ ես այլևս կապված չեմ ծառայության հոգով։ Ես ընդունել եմ որդեգրության հոգին։ Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»։ Ամեն։