Posts from 2017

110 of 215 items

ՆՈՅԵՄԲԵՐԻ 18. «ՀԻՍՈՒՍԻ ԿԵՆԱՐԱՐ ԱՐՅՈՒՆԸ»

by admin

Մոտենանք Սրբարանին Երբ քահանան խնկով և արյունով Սրբարան էր մտնում, նա պետք է յոթն անգամ ցողեր արյունը ողորմության աթոռի վրա, որը քավության պատկերն էր, ինչպես նաև յոթն անգամ՝ ողորմության աթոռի առջև։ Աստծո կանոնակարգը բոլորովին առանձնահատուկ էր. ոչ թե վեցն անգամ, ոչ թե ութն անգամ, այլ՝ յոթն անգամ։ Այնուհետև, Եսայայի գրքում գտնում ենք Հիսուսի զոհաբերության մարգարեական […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 17 . «ԿՅԱՆՔ՝ ԱՐՅԱՆ ՄԵՋ»

by admin

Մոտենանք Սրբարանին։ Հին Կտակարանում Ղևտացիների գիրքը պարունակում է Իսրայելի՝ ահարոնյան քահանայության ծիսակարգերը։ Տերն ասաց. «Որովհետև մարմնի հոգին արյան մեջ է, և Ես ձեզ տվեցի այն, որ սեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղող հոգով» (Ղևտացիներին 17:11)։ Դա մի զարմանահրաշ մարգարեություն է, որը Հիսուսի միջոցով իրականացավ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 16. «ՅՈԹՆ ԱՆԳԱՄ»

by admin

Մոտենանք Սրբարանին Հին Կտակարանը կանխավ ցույց է տալիս, թե ինչպես պետք է Հիսուսը վճարեր գինը և կատարեր վերջնական զոհաբերությունը։ Այն ցույց է տրվում Քավության օրվա արարողության մեջ, որը մանրամասնորեն նկարագրված է Ղևտացիներին 16-ում։ Քահանայապետը տարին միայն մեկ անգամ պետք է մտներ Սրբարան՝ Սրբության Սրբոց։ Նա պետք է իր հետ երկու բան վերցներ. խնկով լցված բուրվառը, […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15. «ՆՈՒՅՆԱՑՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏ»

by admin

Մոտենանք Սրբարանին Պողոսը Եփեսոսի եկեղեցուն (ինչպես նաև մեզ բոլորիս) գրեց. «Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, երբ մեռած էինք հանցանքներում, մեզ Քրիստոսի հետ կենդանացրեց։ …Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով»։ Եփեսացիներին 2:4-6 Ուշադրությու՛ն դարձրեք Հիսուսի հետ նույնանալու այս երեք փուլերին։ Առաջին, մենք […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14. «ՉՈՐՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ»

by admin

Մոտենանք Սրբարանին Ըստ Եբրայեցիներին 10:22-ի անհրաժեշտ է չորս պարտադիր պայման կատարել՝ ողորմության աթոռին և Սրբարանի գահին մոտենալու համար։ Նախ պետք է «ճշմարիտ սիրտ» ունենալ, երկրորդ՝ «լիակատար հավատ», երրորդ՝ «մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված», և չորրորդ՝ «մեր մարմինը մաքուր ջրով լվացված»։ Եկե՛ք հակիրճ անդրադառնանք սրանցից յուրաքանչյուրին։ 1. Ճշմարիտ սիրտ. մենք Աստծուն մոտենում ենք մեր սրտով, այլ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13. «ՆՈՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13 «ՆՈՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀ» Մոտենանք Սրբարանին Սրբարանի միակ կահույքը, ըստ Աստծո որոշման, Ուխտի տապանակն էր, որը ակացիայի փայտից պատրաստված և ոսկով պատված մի տուփ էր։ Նրա կափարիչը կոչվում էր ողորմության աթոռ կամ բարեհաճության վայր։ Ներսում տասը պատվիրանների երկու տախտակներն էին, սակայն դրանք ծածկված էին ողորմության աթոռով՝ ցույց տալով, որ մեզ համար Քրիստոսի քավության […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 12. «ԳՐԱՎԵԼՈՎ ՄԵՐ ՏԵՂԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԿՈՂՔԻՆ»

by admin

Մոտենանք Սրբարանին։ Մենք կարող ենք այս դավանությունը հակադրել Եբրայեցիների թղթի մեկ այլ «Եկե՛ք» դրույթի հետ. «Շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք» (Եբրայեցիներին 4:16)։ Փաստորեն, այս մյուսն ասում է. «Մոտենանք Աստծուն»։ Մենք պետք է սա հասկանանք համատեքստից։ Այն ուղղակիորեն առնչվում է Եբրայեցիներին 10-րդ գլխի հետևյալ դրույթին. « Քանի որ համարձակություն ունենք սրբարան մտնելու,… Նրան (Աստծուն) ճշմարիտ սրտով մոտենանք»։ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. «ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. «ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ» Ընթանանք դեպի հասունություն։ «Դեպի կատարյալը գանք՝ առանց կրկին հիմքը դնելու մեռած գործերի ապաշխարության և Աստծուն հավատալու համար, և մկրտությունների ուսմունքի, ձեռնադրության, մեռելների հարության ու հավիտենական դատաստանի համար»։ Եբրայեցիներին 6:1-2 Մենք ջանում ենք գնալ դեպի կատարելություն։ Ցավոք, ինչպես արդեն նշել եմ, կատարելություն բառն անհրապույր է թվում քրիստոնյաների մեծամասնությանը մեղքից զուրկ կատարելության […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10. «ՈՒՐԱՆԱԼ ՄԵՐ ԿԱՄՔԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10. «ՈՒՐԱՆԱԼ ՄԵՐ ԿԱՄՔԸ» Ընթանանք դեպի հասունություն։ Հին Կտակարանի քահանայի հատկանշական գործը զոհ մատուցելն էր։ Եվ այսպես, քահանա լինելով՝ Հիսուսը պետք է զոհ մատուցեր։ Քանի որ նա ղևտացի չէր, նա չէր կարող օրենքի զոհը մատուցել, ըստ այդմ նա մատուցեց իր յուրահատուկ քահանայական զոհը, որն իր աղոթքն էր։ «Նա, ով իր մարմնի օրերում սաստիկ աղաղակով […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9. «ԿԱՏԱՐԵԼ ՀՈՐ ԿԱՄՔԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9. «ԿԱՏԱՐԵԼ ՀՈՐ ԿԱՄՔԸ» Ընթանանք դեպի հասունություն։ Եփեսացիներին 1:5-ում Պողոսն ասում է հավատացյալներին, որ Աստված մեզ «սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք»։ Ավելի ուշ նա նկարագրեց Աստծո նպատակն Իր զավակների համար Հռոմեացիներին 8:29-ում. «Որովհետև (Աստված) նրանց, ում առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինել, որպեսզի նա (Հիսուսը) անդրանիկը լինի […]