ՓԵՏՐՎԱՐԻ 19. «ՆԵՐԵԼ ԲՈԼՈՐԻՆ»

Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։

Մեկ ընդհանուր ճանապարհ կա, որով հավատացյալները սատանային օրինական տեղ են տալիս իրենց կյանքում. դա մարդկանց չներելն է։ Հիսուսը սովորեցրեց մեզ, որ մենք այն չափով ենք ներված Աստծո կողմից, որ չափով ներում ենք մյուսներին։ Նա ասաց. «Որովետև եթե դուք մարդկանց իրենց հանցանքները ներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց իրենց հանցանքնեհո չներեք, ձեր Հայրն էլ ձե՛ր հանցանքնեհո չի ների» (Մատթեոս 6:14-15)։

Մեզ  վերագրված չէ իրավունք Աստծո ներմանը հավակնել ավելի մեծ չափով, քան մենք ենք ներում մյուսներին։ Եթե մի որևէ անձնավորություն կա, որին մենք չենք կարողանում ներել, համապատախսան չափով մենք ներված չենք նաև Աստծո կողմից։ Սա նշանակում է, որ մեր սեփական կյանքում եղած չներման ոլորտն այն տեղն է, որտեղ սատանան դեռ օրինական հավակնություն իրավունք ունի։ Մենք չենք կարող տեղահան անել նրան, մինչև չներենք նրանց, ովքեր մեր ներման կարիքն ունեն։

Փրկագնությունը գործակցում է մեղքերի թողության հետ։ Եթե մեր բոլոր մեղքերը ներված են, ապա մենք փրկագնված լինելու լիակատար իրավունք ունենք։ Սատանան ոչ մի իրավական պահանջ չունի մեր հանդեպ: Սակայն եթե մեր կյանքում որևէ ոլորտ կա, որտեղ մեղքի հարցը ամբողջովին չի լուծվել, սատանան դեռ հիմնավորված պահանջ ունի այդ ոլորտում։ Մենք կարող ենք աշխարհի բոլոր քարոզիչներին խնդրել, որ քարոզեն և աղոթեն մեզ համար, սակայն մենք չենք կարող տեղահան անել սատանային, որովհետև նա գիտի, որ հիմնավորված, օրինական պահանջ ունի։

Մենք պետք է հիշենք, որ սատանան օրենքի և իրավունքի մասնագետ է։ Նա լավ է տեղյակ դրանցից։ Այնուամենայնիվ Աստծո Խոսքը ամբողջական ներում է առաջարկում մեզ մեղքից։ Անչափ կարևոր է, որ մենք ամբողջովին ներենք և ոչ մի տեղ չթողնենք աններողամտությանը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես խնդրում եմ Աստծուն, որ ների իմ բոլոր մեղքերը և ես էլ ներում եմ յուրաքանչյուր մեկին, որին ես կարիք ունեմ ներելու (նշե՛ք նրանց անունները)։ Անելով սա՝ ես հռչակում եմ, որ սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Ամեն։