ՄԱՐՏԻ 12. «ՀԱՐՈՒՑՅԱԼ ԿՅԱՆՔ»

Ես հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով, և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։

Ղևտացիներին 17:11-ն ասում է. «Մարմնի կյանքն արյան մեջ է»։ Երբ Հիսուսը հեղեց իր արյունը, նա իր կյանքը հեղեց։ Ըստ իմ հասկացողության Աստծո կյանքն արձակվեց տիեզերքի համար։ Եվ ոչ մի ուղեղ չի կարող հասկանալ այս խորհրդն ամբողջությամբ։

«Հիսուսն էլ նրանց ասաց.
-Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա։ Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը նրան հարություն կտամ»։
Հովհաննես 6:53-54

Հիշե՛ք, որ մեր փրկագնումն ամբողջական չէր մինչև հարությունը։ Փիլիպպեցիներին 3:12-ում Պողոսն ասում է. «Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչպես որ հենց Քրիստոս Հիսուսն էլ հասավ ինձ»։ 11-րդ խոսքում Պողոսն ասում է, որ այն բանին, ինչին նա ձգտում է հասնել, մեռելների հարությունն է։

Որոշ մարդիկ այնպիսի պատկերացում ունեն, որ նրանց թվում է, թե իրենց մարմինները շատ կարևոր չեն։ Սակայն Աստված ասում է, որ մեր մարմինները շատ կարևոր են. դրանք Սուրբ Հոգու տաճարն են։ Դրանք զարմանալի և ահավոր կերպով են ստեղծված (սաղմոս 139:14): Աստված չի պատրաստվում մեր մարմինները փթածության մեջ պահել։ Նա պատրաստվում է հարություն տալ դրանց այնպիսի փառքով, ինչպիսին Հիսուսի հարության ժամանակ եղավ։ Փրկագնումը Հիսուսի զոհողության լիակատար արդյունքն է և այն ավարտուն դարձավ հարության միջոցով։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Գառան արյան համար։ Պողոսի պես ես էլ ձգտում եմ հասնել մեռելների հարությանը։ Ես հռչակում եմ, որ հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։ Ամեն։

FacebookVKOdnoklassnikiGoogle+Blogger PostMail.Ru