ՕԳՈՍՏՈՍԻ 3. «ՀԱՅՐԱԿԱՆ ՍԵՐ»

Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ

Աստծո ընտանիքն ամենալավ ընտանիքն է։ Եթե քո սեփական ընտանիքը հոգ չի տարել քո մասին, միշտ հիշե՛ք, որ Աստված ուզում է հոգ տանել։ Դու ընդունելի ես. դու շնորհընկալ ես, դու Նրա առանձնահատուկ խնամքի ու գուրգուրանքի առանցքն ես։ Այն ամենը, ինչ Նա անում է, քո շուրջն է պտտվում։

Պողոսն ասաց կորընթացիներին, ովքեր, վստահաբար, բարձր մակարդակի քրիստոսնյաներ չէին. «Որովհետև ամեն ինչ ձեզ համար է» (2-րդ Կորնթացիներին 4:15)։ Այն ամենն, ինչ Աստված անում է, մեզ համար է անում։ Երբ այս փաստը գիտակցում ես, դու ինքնահավան չես դառնում։ Փոխարենը, դու խոնարհ ես դառնում։ Գոռոզությանն այլևս տեղ չի մնում, երբ տեսնում ես Աստծո շնորհը։ Կարևոր է նշել, որ խաչելությունից առաջ աշակերտների հետ Հիսուսի աղոթքն իր հետևորդների համար էր, ինչպես նաև նրանց համար, ովքեր հետագայում պիտի դառնային իր հետևորդները։(Տե՛ս՝ Հովհաննես 17:20)։ Այդ աղոթքը վերաբերում էր մեր հարաբերությանն Աստծո հետ՝ որպես մեր Հայր, և այն այսպես է եզրափակվում. «Արդա՛ր Հայր, աշխարհը չճանաչեց քեզ, բայց ես ճանաչեցի քեզ, և սրանք իմացան, որ դու ուղարկեցիր ինձ։ Եվ ես Քո անունը նրանց ճանաչել տվեցի» (Հովհաննես 17:25-26)։

Հիուսն Աստծուն մեզ ճանաչեցրեց որպես Հայր։ Տասնչորս դար շարունակ հրեաները Աստծուն ճանաչել էին որպես Յահվե, սակայն միակ անձնավորությունը, ով Նրան որպես Հայր կարողացավ ներկայացնել, Իր Որդին էր։ Իր աշակերտների համար այս աղոթքի մեջ Հիսուսը վեց անգամ Աստծուն որպես Հայր է դիմում։ (Տե՛ս խոսք 1, 5, 11, 21, 24, 25)։

Երբ Հիսուսն աղոթում էր. «ու ճանաչել կտամ» (խոսք 26), նա նկատի ուներ, որ կշարունակի Աստծուն որպես Հայր հայտնել։ Այնուհետև, մենք հասնում ենք այս հայտնության նպատակին. «Որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, ես էլ՝ նրանց մեջ» (խոսք 6)։ Աստված ճիշտ այն նույն սերն ունի մեր հանդեպ, որը Նա ունի Հիսուսի հանդեպ։ Մենք նույնքան թանկ ենք Աստծո համար, որքան ինքը Հիսուսը։ Ինչևէ, մի կարևոր կետ էլ կա այստեղ։ Քանի որ Հիսուսը մեր մեջ է, մենք կարող ենք Աստծուն սիրել այնպես, ինչպես Հիսուսն է Նրան սիրում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ինձ ընտրեցիր սիրով։ Ես հռչակում եմ, որ Աստված՝ իմ Հայրը, ճիշտ այն նույն սերն ունի իմ հանդեպ, որը Նա ունի Հիուսի հանդեպ, և ես Հորը սիրում եմ այնպես, ինչպես Հիսուսն է Նրա սիրում։ Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ։ Ամեն։