Posts from September 2017

110 of 17 items

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30. «ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ ԴՐՎԱԾ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30. «ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ ԴՐՎԱԾ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Հռոմեացիներին 12:1-ում Պողոսը մեզ հորդորում է մեր մարմինները զոհաբերել, երբ դեռևս կենդանի ենք. «Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եզբայրնե՛ր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որ ձեր բանական ծառայությունն է»։ Եթե քո մարմինը որպես կենդանի զոհ ներկայացնես Աստծուն, ապա դու այլևս […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Եկե՛ք շարունակենք քննարկել Աստծո նպատակը մարդկային մարմնի համար։ Մեր ֆիզիկական անդամները պետք է արդարության ծառաներ կամ գործիքներ դառնան։ Նախ Սուրբ Հոգին զբաղեցնում է իր բնակության վայրը, այնուհետև մեր մարմինները դառնում են նրա գործիքները։ «Ձեր մարմնի տկարության համար մարդկայնորեն եմ ասում. ինչպես որ ձեր անդամները (ֆիզիկական […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28. «ՆՐԱ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ»

by admin
Աստծո բնակության վայրը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28. «ՆՐԱ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Ո՞րն է այն նպատակը, որի համար մեր մարմինները ստեղծվեցին։ Այն կարևոր նպատակ է, իսկ պատասխանը հուզիչ է և պարզ։ Կորնթոսի եկեղեցուն ուղղված առաջին նամակում Պողոսը գրում է. «Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27. «ԱՅՍ ՀԻԱՍՔԱՆՉ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27. «ԱՅՍ ՀԻԱՍՔԱՆՉ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Հոբի գրքում մեր մարմինները ձևավորելու Աստծո ստեղծարար գործի մի գեղեցիկ ամփոփ նկարագրություն ենք գտնում. «Քո ձեռքերն են ինձ կազմել և ստեղծել բոլորովին շուրջանակի. և դու ինձ խորտակու՞մ ես։ Հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր, և ինձ հո՞ղ ես դարձնելու։ Դու չթափեցի՞ր ինձ կաթի պես և […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26. «ՄԵՐ ԱՆԳԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26. «ՄԵՐ ԱՆԳԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Եկե՛ք մի պահ նայենք, թե ինչ է ասում Աստվածաշունչն այն նյութի մասին, որից մարդկային մարմինը պատրաստվեց։ Ձեզանից որոշները չգիտեն, որ Աստվածաշունչը բավականին շատ բան ունի ասելու այդ մասին։ Ինձ վշտացնում է այն, երբ քրիստոնյաները թերագնահատում են իրենց մարմինները և նրանց մասին այնպես են խոսում, կարծես […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25. «ԿՅԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25. «ԿՅԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Ծննդոց 2:7-ում կարդում ենք մարդու արարումը։ Աստված արարեց մարդուն որպես անձ` Իր հետ անձնական հաղորդակցության համար։ Սա անձնավորություն առ անձնավորություն է հաղորդակցությունն է։ Այն վերացական չէ։ Ոչ թե ինչ-որ առեղծվածային ուժ է գործում տիեզերքում, այլ դա Անձնավորություն է, ով մեկ այլ անձնավորություն է արարում, որպեսզի նրա […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21. «ՉԱՐՉԱՐԱՆՔ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21. «ՉԱՐՉԱՐԱՆՔ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» Հռոմեացիներին 8:8-ում Պողոսը գրում է. «Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ»։ Եթե ցանկանում ենք թագավորել Քրիստոսի հետ, ուրեմն պետք է պատրաստվենք չարչարվելու։ 2-րդ Տիմոթեոսում կարդում ենք. […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20. «ԸՆԹԱՆԱԼՈՎ ԴԵՊԻ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20. «ԸՆԹԱՆԱԼՈՎ ԴԵՊԻ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» «Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Ասծու որդիներ ենք»։ Հռոմեացիներին 8:16 Թու՛յլ տվեք ձեզ մատնանշել մի հասարակ պատմական փաստ՝ եզրահանգում, որին հասել են Աստվածաշնչի առողջ գիտակների մեծամասնությունը։ Եգիպտոսից Իսրայելի ազատագրման և վաղ քրիստոնյաների փորձառությունների միջև ուղիղ համապատասխանություն […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19. «ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՀՈԳՈՎ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19. «ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՀՈԳՈՎ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» Կա մի հանրահայտ ուսուցում, որը համոզում է մարդկանց, թե նրանք պետք է գերհոգևոր լինեն Աստծո որդիներ համարվելու համար։ Սակայն Պողոսը հակադրվում է այս գաղափարին Հռոմեացիներին ուղղված նամակի 8-րդ գլխում, որտեղ նա գրում է, որ բոլոր նրանք, ովքեր մշտապես առաջնորդվում են Սուրբ […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18. «ԾՆՈՒՆԴ ԵՎ ՈՐԴԵԳՐՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18. «ԾՆՈՒՆԴ ԵՎ ՈՐԴԵԳՐՈՒԹՅՈՒՆ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» Երբ ընդունում ես Հիսուս Քրիստոսին, դու Աստծո զավակն ես դառնում ու նաև կարող ես ընդունել Հիսուսի էությունը՝ էություն, որը գիտի Հայր Աստծուն «Պապա» կոչել։ Սա շատ բանական փոխհարաբերություն է։ Հռոմեացիներին 8-րդ գլխում Պողոսն անդրադառնում է երկու գլխավոր թեմաներին՝ ծնունդ և […]