Մոտենանք Սրբարանին։

Մենք կարող ենք այս դավանությունը հակադրել Եբրայեցիների թղթի մեկ այլ «Եկե՛ք» դրույթի հետ. «Շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք» (Եբրայեցիներին 4:16)։ Փաստորեն, այս մյուսն ասում է. «Մոտենանք Աստծուն»։ Մենք պետք է սա հասկանանք համատեքստից։ Այն ուղղակիորեն առնչվում է Եբրայեցիներին 10-րդ գլխի հետևյալ դրույթին.

« Քանի որ համարձակություն ունենք սրբարան մտնելու,… Նրան (Աստծուն) ճշմարիտ սրտով մոտենանք»։

Եբրայեցիներին 10:19, 22

Ըստ իս, այս խոսքը հստակորեն ասում է՝ «Աստծուն մոտենալը» համարժեք է «սրբարան մտնելուն»։

Եկե՛ք համեմատենք այս երկու դրույթները։ «Շնորհի աթոռին համարձակությամբ մոտենալ» նշանակում է, որ մենք գալիս ենք մեր կարիքի համար գտնելու օգնություն՝ շնորհ և ողորմություն։ Բայց «մոտենանք Աստծուն» դրույթը, կարծում եմ, ավելի խորն է գնում։ Այն լոկ չի առաջարկում օգնության համար մոտենալ գահին, այլ նաև հրավիրում է մեզ՝ գահի վրա Քրիստոսի հետ գրավելու մեր տեղը։ Ահա թե ինչ է նշանակում մտնել սրբարան։

Բավական ժամանակ չկա խորանի մանրամասն նկարագրությունը տալու համար, սակայն նշեմ, որ կային երեք հիմնական տարածքներ։ Առաջին, Արտաքին գավիթ։ Այնուհետև, առաջին վարագույրից այն կողմ տարածվում էր Սրբությունը։ Եվ ի վերջո, երկրորդ վարագույրից այն կողմ գտնվում էր Սրբարանը։ Եբրայեցիներին ուղղված նամակի լեզուն հիմնված է խորանի օրինակի վրա։

Մեր վերջնական կետը Սրբարանն է, որը գտնվում է երկրորդ վարագույրից այն կողմ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Հիսուսի արյամբ կարող եմ մոտենալ Քեզ։ Հռչակում եմ, որ ես գրավում եմ իմ տեղը Քրիստոսի կողքին՝ գահի վրա։ Ես կմոտենամ սրբարանին։ Ամեն։