ՆՈՅԵՄԲԵՐԻ 22. «ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼ»

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը։

Ճիշտ դավանություն անելու և այն անսայթաք ու պինդ բռնելու սկզբունքի հետ կապված՝ եկե՛ք նայենք Աբրահամի օրինակին, ինչպես որ Պողոսը պատկերում է նրան։ Աբրահամը լավագույն օրինակներից մեկն է, ով անսայթաք մնաց։ Ինչպես Պողոսն էգրում.

«Եվ հավատով չթուլացավ, այսինքն՝ իր մարմնին չնայեց, որ արդեն մեռած էր՝ ինքը հարյուր տարեկան լինելով, և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն նայեց»։

Հռոմեացիներին 4:19

Իրական հավատը համարձակորեն նայում է փաստերին։ Ցանկացած վերաբերմունք, որը չի ցանկանում նայել փաստերին, այն իրական հավատ չէ։ Աբրահամը չէր փորձում խաբել ինքն իրեն։ Նա որևէ բան այլ կերպ չէր պատկերացնում, քան որ կար իրականության մեջ։ Իր զգայարաններով նա տեսնում էր, որ իր մարմինը ոչ այլ ինչ էր, քան՝ մեռած, մեռած էր նաև իր կնոջ՝ Սառայի արգանդը։ Սակայն նա միայն իր զգայարաններին չէր վստահում։ Պողոսը շարունակում է.

«Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ Նա, ով խոստացավ, կարող էր և կատարել։ Դրա համար էլ նրան արդարություն համարվեց»։

Հռոմեացիներին 4:20:22

Աբրահամը կոչվում է «հայր …բոլոր հավատացյալներին» (Հռոմեացիներին 4:11), և մենք էլ հորդոր ունենք՝ հետևելու Աբրահամի հավտի քայլերին։ (Տե՛ս խոսք 12)։ Մեզանից պահանջվում է քայլել հավատի այդ նույն ճանապարհով։ Մեզանից նաև պահանջվում է կառչել Աստծո խոստումից, դավանություն անել, անսայթաք ու պինդ բռնել այդ դավանությունը, չկողմնորոշվել ըստ նրա, թե մեր զգայարաններն ինչ են հայտնում մեզ, և նայել տեսանելի բաներից այն կողմ՝ մեր հայացքը հառելով դեպի անտեսանելին, որպեսզի տեսնենք մեր հավատարիմ Քահանայապետին այնտեղ՝ Աստծո աջ կողմում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու հավատարի ես. ինձ հույս ես տալիս։ Ես հռչակում եմ, որ նայում եմ փաստերին առանց անհավատությամբ երկմտելու։ Ես անսայթաք ու պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։