«Աշխարհը շուռ տվողները»

Դերեկ Պրինս

Հատված՝ «Ի՞նչ է նշանակում Աստծո մարդ լինելը» վիդեո ուսուցումից

Եվ ես ձեզ մի փոքրիկ օրինակ կփոխանցեմ: Այն գտնվում է Գործք Առաքելոց 17-ում: Թեսաղոնիկե. սովորականի պես այնտեղ խռովություն էր: Երբ Պողոսը մի քաղաք էր այցելում, սովորաբար կարելի էր խռովություն կանխատեսել: Ես կասկածում եմ, թե մենք արդյոք արթնություն կունենա՞նք առանց խռովությունների:

844px-Paul_arrested

Ճիշտն ասած մի քիչ աղմուկը մեզ չէր խանգարի: Մենք չափից դուրս… չգիտեմ՝ ինչպես ասել: Մենք իրականում շատ ազդեցություն չունենք: Բայց, ինչևէ, ցանկանում եմ անդրադառնալ այն բանին, թե ինչ ասացին անհավատները, երբ Պողոսը ժամանեց Թեսաղոնիկե: Գործք  17:6.

«6 Եւ երբոր չ’գտան նորանց՝ Յասոնին եւ մի քանի եղբայրներին քաշելով տանում էին քաղաքապետների մօտ, եւ սաստիկ աղաղակում՝ թէ այս աշխարհքը շփոթեցնողներն այստեղ էլ հասան»:

Իրականում հունարենում գրված է. «… աշխարհը գլխիվայր շրջողներն այստեղ էլ հասան»: Սա արդյոք համապատասխանո՞ւմ է ձեզ և ինձ: Աշխարհն արդյոք տեղյա՞կ է մեզանից ընդհանրապես: Նրանք աշխարհը շրջում էին գլխիվայր : Աշխարհն արդեն գլխվայր էր շրջված: Նրանց ողջ գործն աշխարհն իր տեղում դնելն էր: Մարդիկ այնքան են գլխիվայր ապրել, նրանք շփոթվում են, երբ ամեն բան ճիշտ դիրքով են դնում: Սակայն ցանկանում եմ, որ ուշադրություն դարձնեք նրանց ասածին, քանի որ նրանք անհավատ էին: Առանց տեղեկանալու, թե ինչին էին քրիստոնյաներն իրականում հավատում, նրանք այսպիսի կարծիք ունեին քրիստոնյաների մասին:

«Այս աշխարհքը շփոթեցնողներն այստեղ էլ հասան. 7 Որոնց Յասոնն ընդունել է. Եւ սորանք ամենքը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով թէ մի ուրիշն է թագաւոր՝ Յիսուսը»:

PP-PaulTakenPrisoner_Misc_0049

Նրանք չըմբռնեցին Ավետարանը: Նրանք որևէ վարդապետական գիտելիք չունեին: Նրանք միայն մեկ բան գիտեին այս քրիստոնյաների մասին. նրանք ասում են, որ մեկ այլ թագավոր կա և նրա անունը Հիսուս է: Եվ սրանում մեղադրվողների մեջ կային հրեաներ և հույներ, հարուստ տղամարդիկ, նշանավոր կանայք, աշխատավորներ և շատ ստրուկներ: Սա բազմազան մարդկանց այնպիսի համախմբվածություն էր, որը սովորական պայմաններում միասին չէր հավաքվի: Եվ նրանց մեկտեղ հավաքողն այն դավանությունն էր, ըստ որի կա մեկ այլ թագավոր, որի անունը Հիսուս է: Եվ ըստ իս, սա է ոչ աշխարհային լինելը. ապրել այնպիսի կյանքով, որն այլ թագավոր է ընդունում: Եվ Նրա անունը Հիսուս է: Ապրել այլ իշխանության ներքո: Մենք սոսկ այս աշխարհի կառավարության ներքո չենք ապրում: Մենք երկնային կառավարություն ունենք: Մենք երկնային թագավոր ունենք: Եվ ահա, թե ինչպիսին պետք է լինենք:

Ասացե՛ք ինձ՝ դու այդպե՞ս եք ապրում: Դուք արդյոք ապրու՞մ եք այպիսի կյանքով, որ մարդիկ ասեն. «Դե, ես գլուխ չեմ հանում նրա կրոնից, սակայն նա ուրիշ թագավոր ունի: Նա ուրիշ օրենքներով է շարժվում: Նա այլ իշխանության ներքո է ապրում»:

Հատված՝ «Ի՞նչ է նշանակում Աստծո մարդ լինելը» վիդեո ուսուցումից