«Դավթի տավիղի լարերը» գրքից

«Բայց շուտով մոռացան Նրա գործերը, Նրա խորհուրդներին չսպասեցին, այլ մեծ ցանկությամբ ցանկացան անապատում ու Աստծուն փորձեցին անջրդի վայրում: Եվ նրանց տվեց իրենց խնդրածը, բայց վտիտություն ուղարկեց նրանց անձերի վրա »:

Սաղմոս 106:13-15

Աստված փրկել էր Իսրայելին Եգիպտոսից: Նա հսկայական հրաշքներ կատարեց նրանց համար: Նա հոգ տարավ նրանց կարիքները անապատում եղած դեգերումների ժամանակ: Նրանք չունեին այնպիսի կարիք, որի համար Նա հոգ չտաներ: Սակայն Իսրայելը երկու ողբերգական սխալ կատարեց. նրանց առաջին սխալը մոռացկոտությունն էր. «Բայց շուտով մոռացան Նրա գործերը»: Երկրորդ սխալը անհամբերությունն էր. «Նրա խորհուրդներին չսպասեցին»:

Իսրայելի համար Աստծո մատուցած սնունդը մանանան էր` «երկնքի հացը», որը ամբողջովին հոգում էր նրանց սննդի կարիքները: Այնուամենայնիվ, ժողովուրդն արհամարհեց այդ գերբնական հոգածությունը: Իրենց տալով անվերահսկելի ախորժակին` նրանք միս պահանջեցին: Ի պատասխան Աստված հրամայեց, որ քամին լորեր բերի նրանց բանակ մինչև այն պահը, երբ նրանք մինչև ծնկները խրվեցին լորերի մեջ: Հետո, երբ ժողովուրդը սկսեց ուտել լորերին, շատերը հարվածվեցին հիվանդություններից և մահացան: Այս մասին սաղմոսերգուն մեկնաբանում է. «Նրանց տվեց իրենց խնդրածը, բայց վտիտություն ուղարկեց նրանց անձերի մեջ»:

Մենք կարիք ունենք Իսրայելի օրինակից սովորել և խուսափել այս երկու փոխկապակցված սխալներից` մոռացկոտություն և անհամբերություն: Մենք էլ կարող ենք փորձվել այն բանով, որ արհամարհենք Աստծո հոգատարությունը և զգանք, որ մենք Նրանից ավելի լավ գիտենք, թե ինչի կարիք ունենք: Որից հետո մենք սկսում ենք աղոթքի մեջ Աստծուն պարտադրել մեր սեփական ցանկությունները: Նման դրության մեջ ամենաանցանկալի բանը, որ կարող է Աստված անել, մեր խնդրանքներին պատասխանելն է: Եվ եթե Նա այդպես անի, մեր անձերի վրա վտիտություն կգա:

Հավատքի արձագանքը

Թող ես երբեք Աստծուն չպարտադրեմ այնպիսի խնդրանք, որի պատասխանվելու դեպքում այն անձի վտիտություն կբերի:

Լսե՛լ 106 սաղմոսն այստեղ