Դերեկ Պրինս

8 Items

Դերեկ Պրինսը (1915-2003) ծնվել է Հնդկաստանում` բրիտանացի ծնողների ընտանիքում: Էթոնի արքայական քոլեջում և Քեմբրիջի համալսրանաում ստանալով իր հունարենի և լատիներենի մասնագետի կոչումը` նա շարունակում է կրթությունը Քեմբրիջի համալսարանի Անտիկ և ժամանակակից փիլիսոփայության բաժնում: Նա Քեմբրիջում և Երուսաղեմի հրեական համալսարանում ուսումնասիրել է նաև ժամանակակից մի շարք լեզուներ` ներառյալ եբրայերենն ու արամերենը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայելով բրիտանական բանակում` Դերեկը սկսում է ուսումնասիրել Աստվածաշունչը և կյանք փոխող հանդիպում է ունենում Հիսուս Քրիստոսի հետ: Այս հանդիպումից նա երկու եզրակացություն է անում. առաջին, որ Հիսուս Քրիստոսը կենդանի է, երկրորդ, որ Աստվածաշունչը ճշմարիտ, ժամանակակից գիրք է: Այս եզրակացությունը փոխում է նրա կյանքի ողջ ընթացքը, որը նա նվիրում է Աստվածաշնչի ուսումնասիրմանն ու ուսուցանմանը:
Դերեկի` Աստվածաշունչը բացատրելու և այն պարզ ու հասկանալի ձևով ուսուցանելու պարգևը միլիոնավոր անձանց օգնել է կառուցել հավատքի հիմքեր: Նրա` աղանդավորությունից զուրկ ուսուցումները ընդունելի և օգտակար են դարձել բոլոր ռասաների և կրոնական պատկանելիության մարդկանց համար:
Նա ավելի քան 50 գրքի, 600 աուդիո և 100 վիդեո ուսուցումների հեղինակ է, որոնցից շատերը թարգմանվել և հրատարակվել են ավելի քան 100 լեզուներով:
Դերեկ Պրինսի ծառայությունը շարունակում է Դերեկի ուսուցումներով հասնել ավելի քան 140 երկրներում ապրող հավատացյալներին`իրագործելով այն հանձնարարությունը, որ այն պետք է շարունակվի մինչև Հիսուսի վերադարձը: Սա իրագործվում է Դերեկ Պրինսի ծառայության աշխարհի շուրջ գտնվող ավելի քան 30 գրասենյակների միջոցով` ներառելով Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Ռուսաստանը, Նորվեգիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Միացյալ թագավորությունը և Միացյալ Նահանգները:
— ♦ —
2003 թվականի սեպտեմբերի 24-ին Դերեկը վախճանվում է քնի մեջ Երուսաղեմում գտնվող իր տանը:

Դերեկ Պրինս. «Ամուսնությունը խորհուրդ է»

by admin

Դերեկ Պրինս. «Ամուսնությունը խորհուրդ է» «Ամուսնական ուխտ» գրքից Եփեսացիների ուղերձի 5:22-32-ում Պողոսը բացատրում է ամուսնության քրիստոնեական տեսակետը։ Նա իր խոսքը վերջացնում է հետևյալ կերպ. «Այս խորհուրդը մեծ է…»։ Այսպիսով, նա ընդունում է, որ ամուսնությունը խորհուրդ է։ Պողոսի ժամանակներում խորհուրդ կամ միստերիա բառն ավելի յուրահատուկ իմաստ է ունեցել, քան այսօր։ Այդ ժամանակ այն կրոնական նշանակություն է […]

ՏԵՐԸ` ՄԵՐ ԲԺԻՇԿԸ

by admin

ՏԵՐԸ` ՄԵՐ ԲԺԻՇԿԸ («Զորություն անվան մեջ» գրքից) Ես եմ Տերը (Եհովան)` քո բժիշկը Այս անունն առաջին անգամ հանդիպում է Ելից 15 գլխում, որն անմիջական կապ ունի Եգիպտոսից հրեաների ազատագրության փորձառությանը: Նրանց նոր էին անցել Կարմիր ծովը և ճանապարհ էին ընկել անապատի մեջ: «Եվ Մովսեսը Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, և նրանք Սուրի անապատը եկան և […]

Դերեկ Պրինս. «Զիջելու պատրաստ»

by admin

Դերեկ Պրինս. «Զիջելու պատրաստ» Հատված «Զիջելու շնորհքը» գրքից Ես ցանկանում եմ դիտարկել զիջելու որոշ օրինակներ՝ սկսած 3-րդ Թագավորաց 3-րդ գլխից։ Այս գլխի առաջին հատվածում Աստված Սողոմոնին երազում հայտնվում և ասում է. «Խնդրի՛ր, թե քեզ ի՞նչ տամ»։ Բավականին դժվար դրության մեջ ես հայտնվում, երբ Աստված հանկարծ հարցնում է. «Ի՞նչ ես հիմա ուզում։ Ասա՛ և ես քեզ […]

Ինչպես սկսվեց «Դերեկ Պրինսի ծառայությունը»

by admin

Ինչպես սկսվեց «Դերեկ Պրինսի ծառայությունը» CrossNews.am-ի զրույցը «Դերեկ Պրինսի ծառայության» ներկայացուցչի հետ CrossNews.am-ը զրուցել է «Դերեկ Պրինսի ծառայության» հայաստանյան ներկայացուցչի` Վազգեն Զոհրաբյանի հետ: Ձեզ ենք ներկայացնում տարիներ շարունակ Հայաստանում գործող ծառայության պատմությունն ու գործունեությունը: Հիշեցնենք նաև, որ կայքն ավելի վաղ հրապարակել էր Վազգեն Զոհրաբյանի մտորումները Դերեկ Պրինս մարդու, քարոզչի և բազմաթիվ գրքերի հեղինակի մասին:  Ինչպե՞ս սկզբնավորվեց Դերեկ […]

Դերեկ Պրինս. «ՍԻՐՈ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»

by admin

Դերեկ Պրինս. «ՍԻՐՈ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» «Ով որ ասում է. «Նրան ճանաչեցի», բայց Նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա: Բայց ով որ Նրա Խոսքը պահի, Աստծո սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանից իմանում ենք, որ Նրա մեջ ենք»: 1-ին Հովհ. 2:4-5 Այս երկու համարներից տեսնում ենք, անհնարին է թերագնահատել Աստծո Խոսքի […]

Իմ ծանոթությունը Դերեկ Պրինս անհատի հետ. Վազգեն Զոհրաբյան

by admin

Իմ ծանոթությունը Դերեկ Պրինս անհատի հետ. Վազգեն Զոհրաբյան CrossNews.am-ը զրուցել է «Դերեկ Պրինսի ծառայության» հայաստանյան ներկայացուցչի՝ Վազգեն Զոհրաբյանի հետ: Սակայն մինչ հարցազրույցը հրապարակելը, ցանկանում ենք ձեզ ներկայացնել փոքրիկ նախաբան Դերեկ Պրինսի մասին՝ հենց Վազգեն Զոհրաբյանի ներկայացմամբ: «Դերեկ Պրինսը 20-րդ դարի քրիստոնեական աշխարհի ամենաինտելեկտուալ և ամենակրթված դեմքերից մեկն էր, մասնագիտությամբ փիլիսոփա, Քեմբրիջի շրջանավարտ, դասախոս և պրոֆեսոր: […]

10 իմաստուն մտքեր՝ Դերեկ Պրինսից

by admin

10 իմաստուն մտքեր՝ Դերեկ Պրինսից Հայտնի ուսուցիչ Դերեկ Պրինսի գրքերը և ուսուցումները մեծ հարգանք և տարածում են գտել աշխարհի միլիոնավոր հավատացյալների շրջանակներում՝ անկախ նրանց եկեղեցական և հարանվանական պատկանելությունից։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հայտնի մտքեր, որոնք ժամանակին արտահայտել է սիրված հեղինակը՝ իր գրքերում և պատգամներում։ «Գիտելիքը բանալի է քո ձեռքերում, սակայն հավատքն է, որ բանալին […]

Դերեկ Պրինս՝ Աստվածաշնչի շիտակ ուսուցիչը

by admin

Այս օրերին, երբ աշխարհի տարբեր անկյուններում նշում են Աստվածաշնչի հեղինակավոր ուսուցիչ Դերեկ Պրինսի ծննդյան 100 ամյակը, «Charisma» քրիստոնեական հեղիանակավոր ամսագիրը նրան դասեց նախորդ և ներկա դարի 40 ամենահեղինակավոր գորիծիչների շարքին, ովքեր, ըստ ամսագրի ձևակերպման, արմատապես փոխել են աշխարհը։ Ծնված լինելով 1915 թվականի օգոստոսի 14-ին Հնդկաստանում զինվորական ծառայության մեջ գտնվող բրիտանական ընտանիքում՝ նա՝ իր զինվորական ծառայության […]