Դերեկ Պրինս. «Հաստատված ժայռի վրա»

Ցանկացած կառույց ունի հիմք։ Ամուր և ճիշտ հիմքն է, որ ապահովում է կառույցի չափսերը, ամրությունը և անվտանգությունը։ Հիմքն է որոշում կառույցի երկարակեցությունը, որակը և դիմացկունությունը։ Քրիստոնեական կյանքն անհիմն չի կարող լինել։ Դրա հիմքը ոչ թե մարդկային ինչ-որ գաղափար է և ոչ էլ մարդասիրական մտքերն ու փիլիսոփայությունը։ Քրիստոնյայի հիմքն անգամ եկեղեցին չէ և ոչ էլ ինքնահնար դավանանքը։ Ցանկացած քրիստոնյայի հիմքը Անձն է՝ Հիսուս Քրիստոս անձը։ Եվ թե ինչպես կհրաբարեվենք այդ հիմքի հետ, դա էլ կորոշի մեր կյանքի հետագա ընթացքը։ Այս հիմնարար ուսուցման մեջ Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսը Սուրբ Հոգու լույսի ներքո Աստվածաշնչից ցույց է տալիս մեզ, թե ինչպես կառուցենք մեր հավատքը, կյանքը, ներկան ու ապագան Տեր Հիսուս Քրիստոսի հիմքի վրա։ Նման կառույցը կլինի անսասան, հարատև և պինդ։ Խորհուրդ ենք տալիս դիտել պատգամը համակ ուշադրությամբ և աղոթքով։