Sermons tagged with ‘Դերեկ Պրինս’

10 Items

Մաս 2-րդ/«Արդյո՞ք Հակաքրիստոսը դուրս կգա Եվրոպայից». Դերեկ Պրինս

by

Ի՞նչ է մարգարեացել Դանիել մարգարեն Նեռի՝ Հակաքրիստոսի մասին։ Ո՞ր երկրից է նա դուրս գալու, ինչպիսի՞ն է լինելու նրա բնութագիրը և ինչպե՞ս զանազանել նրան։ Սրանք էական հարցեր են, որոնց պատասխանը գտնվում է Աստվածաշնչում։ Դերեկ Պրինսն այս ուսուցման մեջ մանրամասն նկարագրում է Դանիելի տեսիլքը արձանի մասին, որը խորհրդանշում էր գալիք կայսրություններն ու Քրիստոսի վերադարձը։ Դիտե՛ք, տեղեկացե՛ք և […]

Կենսական կարևորություն ունեցող գիրք ձեր ընտանիքի համար

Դերեկ Պրինս «Ամուսնական ուխտ» Գրքում Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ և աստվածաբան Դերեկ Պրինսը ընթերցողին ծանոթացնում է ամուսնության այն գաղտնիքին, որն Աստված սահմանել էր արարչագործության ժամանակ և որը վերականգնվեց Հիսուսի կողմից Նոր Ուխտի միջոցով։ Այս գաղտնիքի կիրառումը հեղափոխական կլինի ձեր ընտանիքի, ամուսնության և հարաբերությունների համար։  

ՆՈՐ ԳԻՐՔ ԴԵՐԵԿ ՊՐԻՆՍԻՑ

by

«Աստվածաշնչի ինքնուրույն սերտողության ձեռնարկ» Դերեկ Պրինս Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդուն գրեթե ժամանակ չի մնում կարդալու համար։ ժամանակակից սոցցանցերը, մեդիայի միջոցները և այլ զբաղմունքներն ու զվարճանքները շատերի համար օտարացրել են գիրքն ու ընթերցանությունը։ Սակայն ամենացավալին այն է, որ ըստ բազմաթիվ հետազոտությունների, ժամանակակից հավատացյալն ավելի ու ավելի քիչ ժամանակ է հատկացնում Աստվածաշնչի ընթերցանությանն ու […]

Դերեկ Պրինս. «Հավատք՝ ապաշխարության միջոցով»

by

Դերեկ Պրինս. «Հավատք՝ ապաշխարության միջոցով» Միայն ճշմարիտ ապաշխարության միջոցով է, որ մարդ կարող է հասնել ճշմարիտ հավատքի: Եթե ցանկանում եք նորոգվել ձեր հավատքի մեջ, ապա այս պատգամը դիտելը ճիշտ ընտրություն կլինի ձեզ համար։

Դերեկ Պրինս. «Աստծո Խոսքի հեղինակությունն ու իշխանությունը»

Դերեկ Պրինս. «Աստծո Խոսքի հեղինակությունն ու իշխանությունը» Դիտելով այս վիդեոուսուցումը՝ դուք կզարմանաք, թե ինչպիսի հսկայական իշխանություն ունի Աստծո Խոսքը։ Շատերի տներում կան Աստվածաշնչեր, Նոր Կտակարաններ, Ավետարաններ։ Սակայն Աստծո Խոսքը ամենքին չէ, որ օգտակար է լինում։ Պատճառան այն է, որ շատերը չգիտեն՝ ինչպես մոտենալ այդ Խոսքին, ինչպես կիրառել այն և ինչպես կարդալ այն։ Գրապահարանին գտնվող Աստվածաշունչը […]

Դերեկ Պրինս. «Հաստատված ժայռի վրա»

by

Դերեկ Պրինս. «Հաստատված ժայռի վրա» Ցանկացած կառույց ունի հիմք։ Ամուր և ճիշտ հիմքն է, որ ապահովում է կառույցի չափսերը, ամրությունը և անվտանգությունը։ Հիմքն է որոշում կառույցի երկարակեցությունը, որակը և դիմացկունությունը։ Քրիստոնեական կյանքն անհիմն չի կարող լինել։ Դրա հիմքը ոչ թե մարդկային ինչ-որ գաղափար է և ոչ էլ մարդասիրական մտքերն ու փիլիսոփայությունը։ Քրիստոնյայի հիմքն անգամ եկեղեցին […]

ԱՂՈԹՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Ինչպե՞ս պետք է Եկեղեցին դրսևորվի որպես «երկրի աղ»: Աստծո խոստումը` բժշկել մեր երկիրը: Աստծո չորս պահանջները: Աստվածաշնչի պատվերը` աղոթել կառավարության համար: Վճռական միջամտություն հոգևոր իրականության ոլորտում»: Կան որոշակի ճանապարհներ, որոնցով Եկեղեցին կարող է արդյունավետ դարձնել իր իշխանությունն այս աշխարհում: Ես չորս ճանապարհ կառաջարկեմ` աղոթել, վկայել, քարոզել և μարիք անել: Սրանք այն հիմնական ճանապարհներն են, որոնցով Աստված ցանկանում […]

«Դավթի տավիղի լարերը»

Դավթի սաղմոսների մեկնաբանություն Դերեկ Պրինսի կողմից: Ամենօրյա աղոթքներ և հռչակումներ, որոնք օրհնություն կբերեն ձեր կյանքի մեջ՝ հաստատելով ձեզ Աստծո ներկայության մեջ

Դերեկ Պրինսի գրքերի տարածումը մեծ թափ է ստանում

Դերեկ Պրինսի ուսուցումները շարունակում են մեծ համբավ վայելել միլիոնավոր հավատացյալների կողմից: Հեղինակի ննջելուց հետո նրա գրքերը ոչ միայն չկորցրեցին իրենց ընթերցասերցներին, այլև նոր թափով տարածում գտան նորանոր ազգերի մեջ: Յուրաքանչյուր տարի միլիոնավոր գրքեր են տպագրվում Չինաստանում, Ռուսաստանում, աֆրիկյան երկրներում և այլ տարածաշրջաններում: Դերեկի ժառագնությունից անմասն չմնաց նաև մեր տարածաշրջանը: Արդեն բավական տևական ժամանակ է, որ […]

Նոր գիրք. «Ինչպես լսել Աստծո ձայնը»

Հեղինակը Աստվածաշնչի հիման վրա հայտնում է, որ յուրաքանչյուր հավատացյալ կանչված է լսել Աստծո ձայնը: Աստված ասելիք ունի Իր զավակներին, և եթե շատ անգամ Աստծո զավակները չեն լսում Նրա ձայնը, խնդիրն Աստծո մեջ չէ, այլ Նրա ձայնը լսելու կարողության մեջ: Գիրքը մեծապես կնպաստի յուրաքանչյուր հավատացյալի հոգևոր վերելքին, Աստծո հետ մտերմությանը, ինչպես նաև անձնապես հաջողության հասնելու ձգտմանը: […]