ՂՈՒԿԱՍ21
  • 1Եւ մտիկ տուաւ, տեսաւ հարուստներին, որ իրանց տուրքը գանձանակն էին գցում։
  • 2Մի որբեւայրի աղքատ կին էլ տեսաւ, որ երկու լումայ գցեց այնտեղ։
  • 3Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս աղքատ որբեւայրին ամենիցն աւելի գցեց։
  • 5Եւ երբոր ոմանք ասում էին տաճարի համար թէ Գեղեցիկ քարերով եւ նուէրներով զարդարուած է, ասեց.
  • 6Այդ բոլորն որ տեսնում էք, օրեր կ’գան, որ այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չ’քանդուի։
  • 7Եւ հարցրին նորան եւ ասեցին. Վարդապետ, ե՞րբ կ’լինին սորանք եւ ի՞նչ է նշանը՝ երբոր սորանք լինին։
  • 8Նա էլ ասեց. Զգոյշ կացէք՝ մի խաբուիք. Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն, թէ Ես եմ. Եւ ժամանակը մօտեցաւ. Արդ նորանց ետեւից մի գնաք։
  • 9Բայց երբոր պատերազմներ եւ խռովութիւններ կ’լսէք, մի զարհուրիք. Որովհետեւ պէտք է որ առաջ նա լինի, բայց դեռ շուտով վերջը չէ։
  • 10Այն ժամանակ նորանց ասեց. Ազգ ազգի վերայ կ’կենայ եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ։
  • 11Եւ մեծամեծ գետնաշարժներ եւ տեղ տեղ սովեր եւ մահտարաժամներ կ’լինին. Եւ երկնքիցն ահաւոր բաներ եւ մեծամեծ նշաններ կ’լինին։
  • 12Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։
  • 13Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար։
  • 14Արդ ձեր սրտի մէջ դրէք, որ առաջուց հոգս չ’անէք պատասխանելու համար։
  • 15Որովհետեւ ես բերան եւ իմաստութիւն կ’տամ ձեզ. որին չեն կարողանալ հակառակ խօսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։
  • 16Եւ կ’մատնուիք ծնողներից եւ եղբայրներից եւ ազգականներից եւ բարեկամներից էլ, եւ ձեզանից կ’սպանեն։
  • 17Եւ բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար։
  • 18Եւ ձեր գլխիցը մի մազ չի կորչիլ։
  • 19Եւ ձեր համբերութեամբը կ’շահէք ձեր հոգիները։
  • 20Բայց երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։
  • 21Այն ժամանակ նորանք, որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն. Եւ նորանք, որ նորա միջումն են, թող հեռանան. Եւ նորանք, որ նորա գաւառներումն են, թող չ’մտնեն նորա մէջ։
  • 22Որովհետեւ այն օրերը վրէժխնդրութեան օրեր են, որ ամեն գրուածները կատարուին։
  • 23Բայց այն օրերումը վա՛յ յղիներին եւ ծիծ տուողներին. Որովհետեւ մեծ նեղութիւն կ’լինի երկրիս վերայ, եւ բարկութիւն այդ ժողովրդի վերայ։
  • 24Եւ սրի բերանով կ’ընկնեն, եւ բոլոր հեթանոսների մէջ գերի կ’տարուին. Եւ Երուսաղէմը հեթանոսներից ոտնակոխ կ’լինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարուին։
  • 25Եւ նշաններ կ’լինին արեգակումը եւ լուսնումը եւ աստղերումը, եւ երկրի վերայ հեթանոսները խռովութեամբ կ’տագնապին, ծովը կ’գոչէ եւ կ’ծփան ալիքները։
  • 26Որովհետեւ մարդկանց սրտերը կ’նուաղին վախից եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վերայ պիտի գան. որովհետեւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։
  • 27Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերի վերայ եկած զօրութեամբ եւ մեծ փառքով։
  • 28Եւ երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. որ ձեր փրկութիւնը մօտ է։
  • 29Եւ նորանց մի առակ ասեց. Տեսէք թզենին եւ բոլոր ծառերը։
  • 30Երբոր արդէն բողբոջած են, տեսնելով՝ ինքներդ իմանում էք, թէ ամառը մօտ է։
  • 31Այնպէս էլ դուք երբոր այս բոլոր բաները եղած տեսնէք, գիտացէք, որ Աստուծոյ արքայութիւնը մօտ է։
  • 32Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ այս բոլորը լինի։
  • 33Երկինքը եւ երկիրս կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։
  • 34Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ.
  • 35Որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են։
  • 36Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին։
  • 37Եւ ցերեկները տաճարումը սովորեցնում էր եւ գիշերները դուրս էր գալիս եւ կենում այն սարումն, որ Ձիթենեաց սար էր կոչվում։
  • 38Եւ ժողովուրդն առաւօտանց կանուխ գնում էր տաճարը նորա մօտ նորանից լսելու։
← Ցանկ