Posts tagged with ‘դավանություն’

110 of 16 items

ՄԱՐՏԻ 18. «ԴԱՎԱՆՈՂ ՀԱՎԱՏՔ»

by admin

ՄԱՐՏԻ 18. «ԴԱՎԱՆՈՂ ՀԱՎԱՏՔ» Ես հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով, և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։ Տերը ցույց է տվել ինձ, որ շատ քրիստոնյաներ, եթե նրանք հետ նայեն իրենց անցյալին, կտեսնեն, որ մի շարք բացասական դավանություններ են ասել։ Դուք գուցե ասել եք այն մասին, թե ինչը չեք կարողացել անել կամ էլ […]

ՓԵՏՐՎԱՐԻ 25 «ՇԱՐՈՒՆԱԿԻ՛Ր ԱՍԵԼ ԴԱ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 25. «ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՍԵԼ ԴԱ» Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Առաջին անգամ, երբ ասենք այս դավանությունը, սատանան կծիծաղի մեզ վրա։ Մենք կարքի ունենք շարունակ ասել այն։ Սատանան փորձիչն է, սակայն նա շատ […]

ՓԵՏՐՎԱՐԻ 20. «ԱՍԱ՛ ԱՅՆ ՆՈՐԻՑ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 20. «ԱՍԱ՛ ԱՅՆ ՆՈՐԻՑ» Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Ես լավ հիշում եմ, թե առաջին անգամ երբ եմ նման վկայություն արել։ Ես մտածում էի, թե սատանան հաջորդն ինչ քայլ է կատարելու […]

ՀՈՒՆՎԱՐԻ 21. «ԱՆՁՆԱՊԵՍ ՎԿԱՅԵԼԸ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 21. «ԱՆՁՆԱՊԵՍ ՎԿԱՅԵԼԸ» Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ «Նրանով (Քրիստոսով) փրկությունն ունենք նրա արյունով՝ մեղքերի թողությունն իր շնորհի մեծության չափով»։ Եփեսացիներին 1:7 Նայելով Հիսուսի արյան վերաբերյալ Աստծո Խոսքում նշված այս հատվածին՝ ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես կիրառել այն ձեր անձնական վկայության զոպայով՝ ձեր կյանքի անձնական իրավիճակներին և կարիքներին։ Այս համարը մեզ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 25. «ՀԱՎԱՏ՝ ՆԵՐԿԱ, ՀՈՒՅՍ՝ ԱՊԱԳԱ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Եբրայեցիներին 11-րդ գլխում մենք գտնում ենք հավատի սահմանումը։ Հավատը միակ բառն է, որի սահմանումը պարզորոշ կերպով ձևակերպված է Աստվածաշնչում։ «Հավատն էլ հուսացված բաների հաստատումը ու չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիներին 11:1)։ Այստեղ հավատի և հույսի միջև հարաբերություն ենք տեսնում։ Հավատն այստեղ է և հիմա է, իսկ հույսը ապագայի համար […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23. «ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԽՈՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23. «ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԽՈՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանություն։ Ամեն անգամ, երբ բժշկության ծառայություն եմ անցկացրել, սովորաբար խնդրել եմ մարդկանց, որ վերոնշյալ դավանությունն անեն, որպեսզի այն նրանց պատրաստ դարձնի բժշկության համար։ Թույլ տվեք բացատրել։ Եթե երիկամների խնդիր ունեք, ապա պետք է դավանեք. «Հիսուսն ինքը (հիշե՛ք, որ շեշտը նրա վրա է) վերցրեց իմ տկարություններն […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 21. «ՈԼՈՐՏ, ՈՐԸ ՉԻ ՓՈՓՈԽՎՈՒՄ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Հավատի և երևույթի միջև կապ չկա։ Սովորական մարդն ապրում է երևույթով՝ վստահելով իր զգայարաններին և հավատալով միայն նրան, ինչ իր զգայարաններն են ասում։ Սակայն քրիստոնեական կյանքում՝ հոգևոր կյանքում, մենք չպետք է վստահենք մեր զգայարաններին։ 2-րդ Կորնթացինորին 5:7-ն ասում է մեզ. «Որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթով»։ Մենք […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20. «ԱՆՍԱՅԹԱՔ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Եբրայեցիներին 3:1-ը մեզ խրատում է, որ ճիշտ դավանություն անենք։ Այնուհետև, Եբրայեցիներին 4:14-ն ասում է, որ մեր «դավանությունը պինդ բռնենք»։ Երբ Աստվածաշունչը Հիսուսին մեր Քահանայապետն է կոչում, մենք անմիջապես գիտակցում ենք, որ մեր անունից արվող նրա ծառայությունը կազմվում է ըստ մեր դավանությունների։ Մեր դավանությունը պինդ բռնել նշանակում է, որ չպետք […]

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28. «ԻՆՉ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԼԻՆԻ»

by admin

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28. «ԻՆՉ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԼԻՆԻ» Պի՛նդ բռնենք դավանությունը Երբ Աստվածաշունչն ասում է, որ պինդ բռնենք դավանությունը (Եբրայեցիներին 4:14), իրականում սրանից բխում է մի նախազգուշացում այն մասին, որ մենք այնպիսի նեղությունների կենթարկվենք, որոնց պատճառով գուցե հետ կանգնենք նրանից, ինչ ասել ենք։ Սակայն մենք չպետք է ընկրկենք, այլ պետք է պինդ բռնենք մեր այն դավանությունը, որը […]

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. «ՄԵՐ ԽՈՍՔԵՐԻ ՊՏՈՒՂԸ»

by admin

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. «ՄԵՐ ԽՈՍՔԵՐԻ ՊՏՈՒՂԸ» Պի՛նդ բռնենք դավանությունը Ամբողջ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր խոսքերը որոշում են մեր ճակատագիրը։ Ինչպես կարդում ենք Առակաց 18:21-ում. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտի նրա պտուղը»։ Լեզուն կա՛մ մահ կբերի մեր կյանքում, եթե սխալ դավանություն անենք, կա՛մ էլ՝ կյանք, եթե ճիշտ դավանություն անենք։ Ինչ […]