Posts tagged with ‘ներում’

110 of 21 items

ԱՊՐԻԼԻ 19. «ԼԻԱԿԱՏԱՐ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ»

by admin

ԱՊՐԻԼԻ 19. «ԼԻԱԿԱՏԱՐ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ» Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք Աստված խաչի միջոցով լուծել է մեղքի հարցերը: Նա լիովին հոգացել է անցյալի համար. «…բոլոր մեղքերը ձեզ շնորհելով…» (Կողոսացիներին 2:13): Հիսուս Քրիստոսի` մեր փոխարեն մահանալու միջոցով, մեր ներկայացուցչի միջոցով, ով կրեց մեր մեղքը և վճարեց մեր տուգանքը, Աստված կարող է ներել […]

ԱՊՐԻԼԻ 6. «ՆԵՐՎՈՒՄ ԵՆՔ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ»

by admin

ԱՊՐԻԼԻ 6. «ՆԵՐՎՈՒՄ ԵՆՔ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ» Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք Լեռան քարոզում Հիսուսը սովորեցրեց մեզ աղոթել. «Ների՛ր մեզ մեր պարտքերը (հանցանքները) , ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին (նրանց, ովքեր հանցանք են գործում մեր դեմ)» ( Մատթեոս 6:12): Այլ կերպ ասած, այս աղոթքն ասում է. «Ների՛ր մեզ, ինչպես մենք ենք […]

ԱՊՐԻԼԻ 5. «ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»

by admin

ԱՊՐԻԼԻ 5. «ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք «Երանի այն մարդուն, որ Տերը անօրինություն չի համարում նրան, և նենգություն չկա նրա հոգու մեջ»: Սաղմոս 31:2 Ներում ստանալու համար մենք պետք է բացարձակ անկեղծ լինենք Աստծո հետ` չթաքցնելով, չարդարացնելով մեր մեղքն ու ոչինչ չծածկելով: Դավիթը Բերսաբեի հանդեպ շնություն կատարելու և մարդասպանության մեջ մեղավոր […]

ԱՊՐԻԼԻ 4. «ՄԵՐ ԿԱՐԻՔԸ ՆԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ»

by admin

ԱՊՐԻԼԻ 4. «ՄԵՐ ԿԱՐԻՔԸ ՆԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ» Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք Ի՞նչն է «ներում» բառը դարձնում այդքան առանձնահատուկ և գեղեցիկ: Լա’վ խորհեք ներումից հոսող արդյունքներից մի քանիսի մասին` հաշտություն, խաղաղություն, ներդաշնակություն, հասկացողություն, ընկերակցություն: Կամ էլ խորհե՛ք այն հետևանքներից որոշների մասին, որոնք գալիս են ներելու և ներված լինելու մեր ձախողումից. դառնություն, վեճ, աններդաշնակություն, ատելություն, պատերազմ: […]

ՄԱՐՏԻ 28. «ԿՈՏՐՎԱԾ ՍՐՏԵՐԻ ԲԺԻՇԿԸ»

by admin

ՄԱՐՏԻ 28. «ԿՈՏՐՎԱԾ ՍՐՏԵՐԻ ԲԺԻՇԿԸ» Տերը չի լքի Իր ժողովրդին։   Սաղմոս 147:2-3-ում մենք կարդում ենք. «Տերը շինում է Երուսաղեմը և հավաքում է Իսրայելի ցրվածներին։ Նա բժշկում է սրտով կոտրվածներին և փաթաթում՝ նրանց խոցերը»։ Սրանք հիանալի խոսքեր են, սակայն այս խոսքերի մեջ ամենաոգևորիչն այն է, որ սրանք ի կատար են ածվում մեր սերնդի ժամանակ՝ մեր […]

Փետրվարի 19. «ՆԵՐԵԼ ԲՈԼՈՐԻՆ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 19. «ՆԵՐԵԼ ԲՈԼՈՐԻՆ» Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Մեկ ընդհանուր ճանապարհ կա, որով հավատացյալները սատանային օրինական տեղ են տալիս իրենց կյանքում. դա մարդկանց չներելն է։ Հիսուսը սովորեցրեց մեզ, որ մենք այն […]

ՀՈՒՆՎԱՐԻ 26. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 26. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ» Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Հաղորդկացությունն այն առաջին քննությունն է, որը ցույց է տալիս, թե արդյոք մենք քայլում ենք լույսի մեջ։ Եթե մենք հաճույք չենք զգում մեր հավատկիցների և Տիրոջ հետ հաղորդակցությունից, ապա լույսի մեջ չենք և եթե լույսի մեջ չենք, Հիսուսի արյունը չի […]

ՀՈՒՆՎԱՐԻ 23. «ՄԱՔՐՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 23. «ՄԱՔՐՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ» Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Իմ անձնական վկայությունը հիմնված է ներքոհիշյալ հռչակման վրա. «Մինչ ես քայլում եմ լույսի մեջ, Հիսուսի արյունը մաքրում է ինձ հիմա և շարունակաբար բոլոր մեղքերից»։ Ես ասում եմ, որ այն «մաքրում է ինձ հիմա», որովհետև սա հիմնված է […]

ՀՈՒՆՎԱՐԻ 19. «ՆԵՐՄԱՆ ԱՆԹԻՎ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 19. «ՆԵՐՄԱՆ ԱՆԹԻՎ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Այն ներումը, որի կարիքը մենք ունենք և որը կարող ենք ստանալ անձամբ միայն Աստծուց, ներման ուղղահայաց գիծն է։ Այնքա՜ն մեծ օրհնություն կա Աստծուց ներված լինելու մեջ։ Այս ճշմարտությունը թերևս ամենագեղեցիկ կերպով արտահայտվել է Դավթի միջոցով 32 սաղմոսում. «Երանի՜ նրան, որի անօրինությունը ներվեց և […]

ՀՈՒՆՎԱՐԻ 17. «ՆԵՐՄԱՆ ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 17. «ՆԵՐՄԱՆ ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Ներումը ամենագեղեցիկ բառերից մեկն է յուրաքանչյուր լեզվում։ Ինչն է այն այդքան հատուկ և գեղեցիկ բառ դարձնում։ Մտածե՛ք մի քանի արդյունքների մասին, որոնք բխում են ներումից․հաշտություն, խաղաղություն, ներդաշնակություն, հասկացողություն, հաղորդակցություն։ Մեր աշխարհն այսօր որքա՜ն կարիք ունի նման բաների։ Սրան հակառակ՝ պատկերացրեք մի շարք հետևանքներ, […]