ԱՊՐԻԼԻ 8. «ԽՈՒՍԱՓԵԼ ԱՆԵԾՔԻՑ»

Հիսուսը պատժվեց, որ ես ներված լինեմ

Անեծքից ազատվելու փնտրտուքի մեջ գլխավոր անհրածեշտ պայմաններից մեկն այն է, որ խոստովանես քո և նախնիներիդ գործած ցանկացած հայտնի մեղք, քանի որ հնարավոր է` քո նախնիների մեղքն է քեզ` որպես մեկը իրենց հետնորդներից, գցել անեծքի տակ: Չնայած նրան, որ դու մեղավոր չես նրանց մեղքի համար, սակայն դու տառապում ես նրանց մեղքի հետևանքներից: Անեծքից խուսափելու համար քեզ պետք է հաշիվները մաքրել այն մեղքի հետ, որը քեզ կամ քո նախնիներին ենթարկել է անեծքի: Դու կարող ես այն հետևյալ կերպ անել` խոստովանելով մեղքը և խնդրելով Աստծուն ներել ու ջնջել այն: Առակաց 28:13–ն ասում է.

«Իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանող ու թողողը ողորմություն կգտնի»:

Եթե դու ծածկում ես մեղքը, դու հաջողություն չես ունենա ու չես օրհնվի: Ինչևէ, եթե խոստսվանես քո մեղքը և թողնես այն, ապա կգտնես Աստծո ողորմութունը և անեծքից ազատագրումը: Ինչպես նաև դու պետք է ներես մյուս բոլոր մարդկանց: Հիսուսն ասաց. «Եվ երբ կանգնեք, աղոթք անեք, ներեցե՛ք, եթե մեկի դեմ բան ունենաք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցնանքները ների»: (Մարկոս 11:25):

Սա շատ կարևոր է: Հիսուսը պարզաբանում է, որ եթե մենք աղոթելիս աններողամտություն, դառնություն կամ վիրավորվածություն ենք պահում մեր սրտերի մեջ, ապա մեր աղոթքների պատասխանի առջև պատնեշներ ենք բարձրացնում: Դա մեզ անեծքի տակ կպահի: Երբ աղոթում ենք, մեր կամքի որոշմամբ պետք է արձակենք ամեն տեսակ վիրավորվածություն, դառնություն կամ աններողամտություն ցանկացած անձնավորության հանդեպ: Այն չափով, որ մենք ենք ներում ուրիշներին, Աստված էլ մեզ է ներում: Եթե Աստծուց ամբողջական ներում ենք ուզում, մենք պետք է ամբողջական ներում առաջարկենք ուրիշներին: Սա գերհոգևոր լինել չէ, այլ մարդկանց ներելը նշանակում է, որ դու գործադրում ես այն, ինչը ես կոչում եմ «լուսավորված ինքնահետաքննություն»:

Շնորհակալությու՛ն, Հիսուս, իմ փոխարեն խաչի վրա մահանալու համար: Ես հռչակում եմ, որ, կատարելով այս քայլերը, ազատ եմ ամեն անեծքից, որովհետև Հիսուսը պատժվեց, որ ես ներված լինեմ: Ամեն: