ԱՊՐԻԼԻ 10. «ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»

Հիսուսը խոցվեց, որ մենք բժշկված լինենք

Եկե՛ք Սուրբ Գրքից որոշ տեղեր նայենք, որտեղ «փրկություն» նշանակող սոզո բառն է գործածված: Մարկոսի ավետարանում Երիքովի ճանապարհին Հիսուսը հանդիպում է Բարտիմեոս անունով մի կույր մարդու (տես` Մարկոս 10:46-52): «Հիսուսը նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ»: Կույրն էլ նրան ասաց. «Ռաբբունի՛,որ տեսնեմ» (Մարկոս 10:51):

Կույր մուրացկանը` Բարտիմեոսը, սահմանափակ միտք ուներ: Այն ամենը, ինչ նա ցանկանում էր, տեսողություն ստանալն էր, և նա ստացավ: Հիսուսն էլ նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»: Դա փրկություն է:

Ղուկաս 8:43-48-ում մենք կարդում ենք արյունահոսություն ունեցող կնոջ մասին, ով եկավ Հիսուսի ետևից և հպվեց նրան: Այնուամենայնիվ, նա չէր ուզում, որ իրեն ճանաչեին, քանի որ, ըստ հրեական օրենքի, արյունահոսություն ունեցող ցանկացած մեկն անմաքուր էր և չպետք է դիպչեր ոչ մեկին: Այս կինն ամաչում էր, բայց նա այնքան էր փափագում բժշկվել, որ անտեսեց օրենքը:

«Եվ երբ կինը տեսավ, որ թաքուն չմնաց, դողալով եկավ նրա առաջ ընկավ և ամբողջ ժողովրդի առաջ նրան պատմեց, թե ի՛նչ պատճառով նրան դիպավ ու թե ինչպե՛ս իսկույն բուժվեց։ Հիսուսն էլ ասաց նրան. «Քաջացի՛ր, դու՛ստր, քո հավատը քեզ բժշկեց, գնա՛ խաղաղությամբ»։

47-48 խոսքեր

Որքա՜ն հրաշալի է: Թե՛ կուրությունից և թե՛ արյունահոսությունից բժշկվելը փրկության մասն են կազմում:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար, և որ իմ բժշկությունը փրկության մի մասն է: Ես հռչակում եմ` Հիսուսը խոցվեց, որ ես բժշկված լինեմ: Ամեն: