ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16. «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԳԱԾ»

Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ

Ներքևում կկարդանք Հոբի վկայությունն իր ապրելակերպի մասին։ Աստված Ինքը վկայեց Հոբին, որ վերջինս արդար մարդ է։ Այս խոսքերն այնքան շատ են ինձ կլանել, որ ես հազիվ թե կարողանամ շրջանցել սրանց.

«Որովհետև մի ականջ, որ լսում էր, ինձ երանի էր տալիս, և այն աչքը, որ տեսնում էր, վկայություն էր տալիս ինձ, որովհետև ես ազատում էի աղաղակող տնանկին, նաև որբին և անօգնականին։ Կորածի օրհնությունն ինձ վրա էր գալիս, և որբևայրու սիրտն ուրախացնում էի։ Արդարություն էի հագած և հագնում էի. պատմուճան և խույր էր իմ դատսատանը։ Ես աչքեր էի կույրին, և ես ոտքեր էի կաղին, և հայր էի աղքատներին և ինձ անծանոթի դատը քննում էի»։

Հոբ 29:11-16

Մի՞թե նկատելի չէ, որ Հոբի արդարությունը իրենը չէր։ Աստվածաշնչում ոչ մի ինքնաարդարություն չկա։ Հոբն ասաց. «Արդարություն էի հագած և հագնում էի»։ Նա մի արդարություն էր հագած, որը հավատքով ստացել էր Աստծուց։ Սա ի գործ դրված արդարությունն էր։

Աղքատները, որբևայրիներն ու որբերը Աստծո գթասրտության առանցքն են։ Սրանք այն մարդիկ են, ում մասին Աստված մտածում է արդարության մասին խոսելիս. որբևայրիներ, որբեր, աղքատներ, կույրեր և կաղեր։ Մենք կարող ենք չափել, թե որքան ունենք Աստծո արդարությունից՝ նայելով այս տեսակ մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքին։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու մեծապես հոգում ես։ Ես հռչակում եմ, որ աղքատները, այրիներն ու որբերը Աստծո գթասրտության առանցքն են, և նրանք պետք է ստանան նաև իմ գթասրտությունը։ Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ։ Ամեն։