Posts from 2017

10 Items

Դերեկ Պրինս. «ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆ Է»

by admin

ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆ Է (հատված «Աստծո ծրագիրը ձեր ֆինանսների համար» գ) Աստված ցանկանում է, որ մենք մեր փողերին նայենք որպես սուրբ բանի, մի բան, որը կարելի է զոհել Նրան, և որ առանց այս զոհաբերության մեր երկրպագությունը լիարժեք չի լինի: Մենք կսկսենք հինկտակարանյան օրինակներից: Ելից 23:14-15-ում Աստված հրահանգում է, որ Իսրայելի բոլոր տղամարդիկ տարվա մեջ երեք […]

«Աստվածաշնչի ինքնուրույն սերտողության ձեռնարկ»

by admin

  Սույն ձեռնարկը Դերեկ Պրինսի ավելի քան քսան տարվա ջանասեր աշխատանքի, ուսումնասիրության և Աստծո Խոսքի կիրառման արդյունքն է: Ձեռնարկը մատչելի ձևով ներկայացնում է աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները նրանց համար, ովքեր իրենց և այլոց մեջ ցանկանում են հոգևոր հիմքեր դնել քրիստոնեական արդյունավետ վկայության և ծառայության համար: Այն միաժամանակ ուսումնասիրողին օգնում է ավելի ընդարձակ ու խորը ճանաչողություն ձեռք […]

«Աշխարհը շուռ տվողները»

by admin

«Աշխարհը շուռ տվողները» Դերեկ Պրինս Հատված՝ «Ի՞նչ է նշանակում Աստծո մարդ լինելը» վիդեո ուսուցումից Եվ ես ձեզ մի փոքրիկ օրինակ կփոխանցեմ: Այն գտնվում է Գործք Առաքելոց 17-ում: Թեսաղոնիկե. սովորականի պես այնտեղ խռովություն էր: Երբ Պողոսը մի քաղաք էր այցելում, սովորաբար կարելի էր խռովություն կանխատեսել: Ես կասկածում եմ, թե մենք արդյոք արթնություն կունենա՞նք առանց խռովությունների: Ճիշտն ասած […]

Աղոթքներ, որոնք չպետք է աղոթենք

by admin

«Դավթի տավիղի լարերը» գրքից «Բայց շուտով մոռացան Նրա գործերը, Նրա խորհուրդներին չսպասեցին, այլ մեծ ցանկությամբ ցանկացան անապատում ու Աստծուն փորձեցին անջրդի վայրում: Եվ նրանց տվեց իրենց խնդրածը, բայց վտիտություն ուղարկեց նրանց անձերի վրա »: Սաղմոս 106:13-15 Աստված փրկել էր Իսրայելին Եգիպտոսից: Նա հսկայական հրաշքներ կատարեց նրանց համար: Նա հոգ տարավ նրանց կարիքները անապատում եղած դեգերումների […]

12 կարևորագույն պատճառ ներելու համար

by admin

Ասում են` նա, ով առաջինն է ներողություն խնդրում, ամենաքաջն է, նա, ով առաջինն է ներում, ամենաուժեղն է, իսկ նա, ով առաջինն է մոռանում, ամենաերջանիկն է։ Որևէ մեկին ներելը կարող է դժվար փորձառություն լինել մեզ համար։ Իսկ ինչո՞ւ պետք է ներել։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին և ոչ միայն պատասխանում, այլև քաջալերում, ուղղորդում և ներշնչում` ներելու […]

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

by admin

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ Դերեկ Պրինս Այն կարևոր և առանձնահտուկ արդյունքը, որ լինում է եկեղեցում Սուրբ Հոգու ներկայության շնորհիվ, երևում է եկեղեցական կյանքի, պաշտամունքի և ծառայությունների մեջ եկեղեցու բոլոր անդամների ակտիվ մասնակցության միջոցով: Այսօր քրիստոնեական եկեղեցիների մեծ մասի կանոնավոր ծառայությունների մեջ գրեթե ամբողջ նախաձեռնությունն ու եկեղեցու գործունեությունը սահմանափակվում է ընդամենը մի քանի անձանց մասնակցությամբ: Համայնքը` եկեղեցին, […]

«Անաստվածային խառնուրդ»

by admin

Անաստվածային խառնուրդ Հատված «Պաշտպանություն մոլորությունից» գրքից  Ես ցանկանում եմ համառոտ տալ իմ գնահատականն քրիստոնեության մեջ ի հայտ եկած որոշ երևույթների (կամ էլ շարժումների, կամ էլ ինչպես դուք կցանանաք, այդպես էլ անվանեք) վերաբերյալ: Իմ գնահատականի մի մասը բխում է իմ անձնական հետազոտություններից, իսկ մյուս մասը` այն բաներից, որոնք, ինչպես ես եմ հավատում, ճշմարիտ վկայություններ են: Իմ […]

Ինչպիսի՞ն պետք է լինեն Հոգով լցված հավաքույթները

by admin

ԺԱՄԵՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ Հոգով մկրտված շատ հավատացյալներ իրենց սեփական պատկերացումն ունեն ազատության մասին: Ոմանց համար ազատությունը բղավելու մեջ է: Ըստ այդմ, եթե մենք կարողանայինք բավականաչափ բարձր և երկար գոռալ, կթվար, թե ազատությունը վաստակել ենք: Բայց  մենք չենք կարող Սուրբ Հոգին վաստակել. Նա կա՛մ վերից է  իջնում, կա՛մ ներսից բխում: Երկու դեպքում էլ Նրա դրսևորումն ազատ […]

Դերեկ Պրինս. «Ամուսնությունը խորհուրդ է»

by admin

Դերեկ Պրինս. «Ամուսնությունը խորհուրդ է» «Ամուսնական ուխտ» գրքից Եփեսացիների ուղերձի 5:22-32-ում Պողոսը բացատրում է ամուսնության քրիստոնեական տեսակետը։ Նա իր խոսքը վերջացնում է հետևյալ կերպ. «Այս խորհուրդը մեծ է…»։ Այսպիսով, նա ընդունում է, որ ամուսնությունը խորհուրդ է։ Պողոսի ժամանակներում խորհուրդ կամ միստերիա բառն ավելի յուրահատուկ իմաստ է ունեցել, քան այսօր։ Այդ ժամանակ այն կրոնական նշանակություն է […]

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԽՏ Է

by admin

(Հատված` «Ամուսնական ուխտ» գրքից) Կա՞ արդյոք մի բանալի հաջողակ ամուսնության համար։ Ինչու՞ որոշ զույգեր երջանիկ են, իսկ որոշները՝ ձախողվում են։ Հնարավո՞ր է արդյոք այդ ամենը փոփոխել։ Մի բան հստակ է. եթե դուք բանալի ունեք, որը երջանիկ ամուսնություն է երաշխավորում ձեզ, ապա մեր ժամանակակից մշակույթի մեջ միլիոնավոր զույգեր կան, որոնք չգիտեն այդ մասին։ Վերջին տասնամյակներում արևմտյան […]