ՄԱՅԻՍԻ 30. «ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ»

Հիսուսը մահացավ, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն

 

Քրիստոսի մեջ մեր ունեցած կյանքի երրորդ ոլորտը Քրիստոսի գործի վախճանն է հավիտենության մեջ. հավիտենություն՝ Աստծո ներկայության մեջ, այլ ոչ թե հավիտենական աքսոր դեպի դժոխք։

«Որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքից, և Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն։ Եվ հետո մենք, որ կենդանի ենք մնացած, նրա հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու և այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք»։

1 Թեսաղոնիկեցիներին 4:15-16

Փրկագնման վախճանը հավիտենությունն է Աստծո ներկայության մեջ։ Հայտնության վերջին երկու գլուխները նկարագրում են մեր հավիտենությունը Աստծո ներկայության մեջ.

«Եվ տեսա նոր երկինք և նոր երկիր, որովհետև առաջի երկինքը և երկիրն անցավ, և էլ ծով չկա (ո՛չ բաժանում և ո՛չ էլ դառնություն)։ Եվ ես՝ (Հովհաննեսս), տեսա սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը վայր գալիս Աստծուց՝ երկնքիցը, պատրաստված ինչպես մի զարդարված հարս իր մարդի համար»։

Հայտնություն 21:1-2

Հավատում եմ, որ Նոր Երուսաղեմը երկնքից վայր եկող եկեղեցին է։ Եվ դա Աստծո մշտական բնակության վայրն է։ Եկեղեցու համար Աստծո գերագույն նպատականներից մեկը բնակության վայր ունենալն է, որտեղ նա կարող է մշտապես ապրել։ 3-րդ խոսքն ասում է. «Եվ մի մեծ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր՝ ահա Աստծո խորանը մարդկանց հետ, և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրան ժողովուրդ, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի»։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ արտաքսման փոխարեն հավիտենություն ունեմ Աստծո ներկայության մեջ, որովհետև Հիսուսը մահացավ, որպեսզի ես հավիտյան միանամ Աստծուն։ Ամեն։