Posts from 2018

110 of 170 items

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24. «ԿՐԿՆԱԿԻ ՆՐԱՆԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24. «ԿՐԿՆԱԿԻ ՆՐԱՆԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Ահա մի առակ, որը, մեկ անգամ մի տեղաբնակ ցեղին պատմեցի՝ նկարագրելու այն գինը, որ Հիսուսը վճարեց մեր մեղքերից մեզ փրկելու համար։ Մի անգամ մի տղա կար, ով մի փոքրիկ փայտյա նավակ փորագրեց։ Մի օր նա իր նավակը տարավ օվկիանոս՝ նավարկելու, սակայն քամին փոխվեց և նրա նավակը քշեց […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23. «ԱՍՏԾՈ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23. «ԱՍՏԾՈ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» Եկե՛ք ավելի մոտիկից նայենք Հոր և Իր զավակների հարաբերությանը։ «Սրա համար իմ ծնկները ծալում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա ամեն ազգատոհմ անուն է առնում» (Եփեսացիներին 3:14-15)։ Աստվածաշնչի անգլերեն Ջ. Բ. Ֆիլիփս թարգմանությունն […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22. «ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22. «ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» Եկե՛ք մի խոսք նայենք, որը խոսում է Քրիստոսի մեջ մեր ունեցած ժատանգության ընդարձակության մասին։ Հռոմեացիներին 8:32-ում կարդում ենք. «(Աստված), որ իր Որդուն էլ (Հիսուսին) չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, էլ ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21. «ՉԱՐՉԱՐԱՆՔ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21. «ՉԱՐՉԱՐԱՆՔ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» Հռոմեացիներին 8:8-ում Պողոսը գրում է. «Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ»։ Եթե ցանկանում ենք թագավորել Քրիստոսի հետ, ուրեմն պետք է պատրաստվենք չարչարվելու։ 2-րդ Տիմոթեոսում կարդում ենք. […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20. «ԸՆԹԱՆԱԼՈՎ ԴԵՊԻ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20. «ԸՆԹԱՆԱԼՈՎ ԴԵՊԻ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» «Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Ասծու որդիներ ենք»։ Հռոմեացիներին 8:16 Թու՛յլ տվեք ձեզ մատնանշել մի հասարակ պատմական փաստ՝ եզրահանգում, որին հասել են Աստվածաշնչի առողջ գիտակների մեծամասնությունը։ Եգիպտոսից Իսրայելի ազատագրման և վաղ քրիստոնյաների փորձառությունների միջև ուղիղ համապատասխանություն […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19. «ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՀՈԳՈՎ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19. «ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՀՈԳՈՎ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» Կա մի հանրահայտ ուսուցում, որը համոզում է մարդկանց, թե նրանք պետք է գերհոգևոր լինեն Աստծո որդիներ համարվելու համար։ Սակայն Պողոսը հակադրվում է այս գաղափարին Հռոմեացիներին ուղղված նամակի 8-րդ գլխում, որտեղ նա գրում է, որ բոլոր նրանք, ովքեր մշտապես առաջնորդվում են Սուրբ […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18. «ԾՆՈՒՆԴ ԵՎ ՈՐԴԵԳՐՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18. «ԾՆՈՒՆԴ ԵՎ ՈՐԴԵԳՐՈՒԹՅՈՒՆ» Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» Երբ ընդունում ես Հիսուս Քրիստոսին, դու Աստծո զավակն ես դառնում ու նաև կարող ես ընդունել Հիսուսի էությունը՝ էություն, որը գիտի Հայր Աստծուն «Պապա» կոչել։ Սա շատ բանական փոխհարաբերություն է։ Հռոմեացիներին 8-րդ գլխում Պողոսն անդրադառնում է երկու գլխավոր թեմաներին՝ ծնունդ և […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17. «ՈՐԴԵԳՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ»

by admin

Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր» «Որովհետև ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդրներ են։ Որոհետև դուք ծառայությա՛ն հոգին չընդունեցիք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ընդունեցիք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Հռոմեացիներին 8:14-15 Արամեերեն կամ եբրայերեն աբբա բառը սովորաբար օգտագործվում է «պապա» բառի փոխարեն։ Իսրայելում փոքրիկ երեխան իր հորը […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14. «ՀՈԳԱԼ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14. «ՀՈԳԱԼ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ Ես մի փոքրիկ գրքույկ եմ գրել, որը վերնագրված է «Աստծո հոգատարությունը որբերի, որբևայրիների, աղքատների և ընկճվածների համար»։ Այս գրքույկն ապշեցնում է ինձ։ Ինչպես երեկ գրեցի, ավելի քան հիսուն տարի քարոզելուց հետո, երբ այն տպավորությունն ունեի, որ իմ […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11. «ԱՍՏԾՈ ԳՈՒԹԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11. «ԱՍՏԾՈ ԳՈՒԹԸ» Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ։ Ինչպե՞ս է Աստվածաշնչում նկարագրվում գթությունը։ Եկե՛ք Մարկոսի առաջին գլխից մի դեպք նայենք. «Նրա (Հիսուսի) մոտ մի բորոտ եկավ, նրան աղաչում էր ու առջևը ծնկի էր գալիս և ասում նրան. «Եթե ուզես, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուն էլ, գթալով, […]