ԱՊՐԻԼԻ 13. «ՎԵՐԱՑՆԵԼՈՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ»

Հիսուսը խոցվեց, որ մենք բժշկված լինենք

Հաճախ Աստծո ժողովրդի սրտերում և կյանքում եղած խնդիրներն արգելք են դառնում բժշկության համար: 7 այսպիսի ընդհանուր արգելքներ կան.

առաջին, Աստծո խոսքն արհամարհելը, (տե՛ս Եսայա 5:13, Ովսե 4:6),

երկրորդ, անհավատությունը,( տես` Եբրայեցիս 3:12-13),

երրորդ, չխոստովանված մեղքը, (տե՛ս Առակներ 28:13),

չորրորդ, վիրավորվածությունը կամ աններողամտությունը մարդկանց հանդեպ, (տես` Մարկոս 11:25-26),

հինգերորդ, ներգրավվածությունը կախարդության մեջ, ( տե՛ս Ելից 23:24-26),

վեցերորդ, ոչ-սուրբգրային ուխտերը, այն է` մասոնականությունը, (տե՛ս Ելից 23:31-33),

յոթերորդ, անեծքի արդյունքները (տե՛ս Երկրորդ Օրինաց 28:15-68): Երբեմն հիվանդությունները կարող են չար ոգիների ներկայության պատճառ հադիսանալ կամ կապված են նրանց հետ: Եկե՛ք ուղղակի մեկ օրինակ նայենք Ղուկասի ավետարանից:

«Եվ արեգակը մայր մտնելիս բոլոր նրանք, ովքեր տեսակ-տեսակ ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց, նա էլ նրանց ամեն մեկի վրա ձեռք էր դնում և բժշկում նրանց: Շատերի միջից էլ դևեր էին դուրս գալիս, որոնք աղաղակում էին»:

Ղուկաս 4:41-42

Երբ Աստծո գերբնական զորությունն է սկսում գործել, չար ոգիներն այլևս չեն կարող դիմադրել. նրանք ստիպված են դուրս գալ: Չար ոգիները տարբեր կերպերով են զուգորդվում հիվանդությունների հետ: Եթե միայն չորսը թվենք, կան տկարության, ցավի, հաշմանդամության և մահվան ոգիներ: Հիսուսը մի կնոջ հանդիպեց, ով երկտակ կծկված էր և չէր կարողանում ուղիղ կանգնել: Նրա վիճակին որպես ֆիզիկական տկարություն վերաբերվելու փոխարեն Նա ազատեց նրան ոգուց, և նա անմիջապես ուղղվեց (տե՛ս Ղուկաս 13:11-13):

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ երբ Աստծո գերբնական զորությունն սկսում է գործել, բժշկության բոլոր արգելքներն ընկնում են, որովհետև Հիսուսը խոցվեց, որ ես բժշկված լինեմ: Ամեն: