Posts from June 2018

8 Items

ՀՈՒՆԻՍԻ 30. «ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ԿՅԱՆՔԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 30. «ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ԿՅԱՆՔԸ» Ես արդարացած եմ հավատքով Հիսուսը, որպեսզի մարդկանց բացատրի նրանց կյանքում իրեն ունենալու կարևորությունը, օգտագործեց որթի և ճյուղերի մասին համաբանությունը (տես՝ Հովհ. 15:1-8)։ Հիսուսն ասաց. «Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը» (խոսք 5)։ Նա շատ որոշակի էր։ Նա մեզ կողմնորոշող ակնարկ է տվել ամբողջական պատկերը մեկնաբանելու համար։ Հիսուսն ինքը որթն է։ Որպեսզի որթատունկն […]

ՀՈՒՆԻՍԻ 29. «ԿՅԱՆՔ ՈՐԴՈՒ ՄԵՋ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 29. «ԿՅԱՆՔ ՈՐԴՈՒ ՄԵՋ» Ես արդարացած եմ հավատքով Մեզ համար կատարած Քրիստոսի զոհաբերությանն ու մահվանը հավատալով, նրան թույլ տալով կրել մեր մեղքի հանցանքը, և հավատքով ընդունելով մեզ վերագրվող իր արդարությունը՝ մենք արդարացած ենք։ Այդ արդարության մեջ լինելով՝ ես կարող եմ առանց վախի ու սարսուռի դեմ առ դեմ կանգնել Աստծո, մահվան ու հավիտենության առջև։ Հովհեննես […]

ՀՈՒՆԻՍԻ 26. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՔԱՅԼ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 26. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՔԱՅԼ» Ես արդարացած եմ հավատքով «Որովհետև ինչպես որ մեկ մարդու անհնազանդությունով շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությւոնով շատերը արդարներ կլինեն»։ Հռոմեացիներին 5:19 Ադամի մեկ անհնազանդ գործի պատճառով շատերը, այսինքն՝ իր բոլոր հետնորդները, մեղավորներ դարձան։ Բայց Հիսուսի հնազանդության մեկ գործով բոլոր նրան հավատացողներն արդարներ դարձան։ Այս զուգահեռը կարևոր է, որովհետև Ադամի […]

ՀՈՒՆԻՍԻ 25. «ԱՐԴԱՐԱՑԱԾ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 25. «ԱՐԴԱՐԱՑԱԾ» Ես արդարացած եմ հավատքով   Մենք հավատքով արդարացած ենք Հիսուս Քրիստոսի արյունով։ Եկե՛ք ընթերցենք այն, ինչ Պողոսն այս բանի վերաբերյալ գրեց հռոմեացիներին. «Բայց նրան (կրոնավոր մարդուն), որ գործ է անում, վարձքը չի համարվում շնորհքի պես, այլ պարտքի պես։ Բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է Նրան, որ ամբարիշտին արդարացնում է, […]

ՀՈՒՆԻՍԻ 7. «ԿԱՏԱՐՅԱԼ ԵՎ ՄՆԱՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 7. «ԿԱՏԱՐՅԱԼ ԵՎ ՄՆԱՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ» Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից Խաչի վրա Հիսուսի զոհաբերությունը ամբողջ մարդկային ցեղի կարիքների համար Աստծո հոգածության միակ հիմքն է։ Տարբեր ժամանակներում շատ տարբեր գործեր անելու փոխարեն Աստված, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Մեկ պատարագով (զոհով) հավիտյան կատարյալ արեց սրբվածներին» ( Եբրայեցիներին 10:14)։ Եբրայեցիներին գրքի հեղինակն ասում է, […]

ՀՈՒՆԻՍԻ 4. «ՄԱՔՈՒՐ ԷՋ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 4. «ՄԱՔՈՒՐ ԷՋ» Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից Աստծո էության ամենահրաշալի կետերից մեկն այն է, որ երբ Նա ներում է, չի ներում մասնակիորեն։ Նա ամբողջությամբ է ներում։ Միքիան սա գեղեցիկ ձևով է ներկայացնում. «Ո՞վ է Աստված քեզ նման՝ անօրենություն վեր առնող, և Իր ժառանգության մնացորդի մեղքիցն անց կենող, որ չի պահում Իր […]

ՀՈՒՆԻՍԻ 3. «ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ. ՎԱԽՃԱՆԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 3. «ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ. ՎԱԽՃԱՆԸ» Հիսուսը կտրվեց մահով, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն   Հովհաննես 4:23-24-ում Հիսուսն ասաց, որ Հայրը փնտրում է նրանց, ովքեր կերկրպագեն Իրեն հոգով և ճշմարտությամբ։ Երկրպագությունը հոգու գործունեություն է։ Ո՞րն է այն քայլը, որի միջոցով մենք միանում ենք Տիրոջ հետ որպես մեկ հոգի. դա երկրպագությունն է։ Ահա թե ինչու երկրպագությունը մարդկային էակների […]

ՀՈՒՆԻՍԻ 1. «ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐՉԻ ՀԵՏ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 1. «ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐՉԻ ՀԵՏ» Հիսուսը մահացավ, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն   1-ին Թեսաղոնիկեցիներին 5:23-ում Պողոսն այսպես է աղոթում. «Եվ Ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ սուրբ անի բոլորովին, և ձեր բոլոր հոգին և շունչը և մարմինը անարատ պահվի»։ Այստեղ Պողոսը նշում է երեք տարրեր, որոնք միասին կազմում են ամբողջական մարդկային էակ, և որոնք նա թվարկում […]