ՀՈՒԼԻՍԻ 3. «ՀԱՐԵԼ ՏԻՐՈՋԸ»

Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ

Եթե Աստվածաշունչը ձեզ երբևէ ապշահար չի արել, ապա հավանաբար դուք երբեք չեք ընթերցել այն, որովհետև Աստվածաշունչը որոշ խիստ ապշեցուցիչ բաներ է ասում։

Օրինակի համար վերցրե՛ք 1-ին Կորնթացիներին 6:16-ը. «Կամ թե չգիտե՞ք, որ նա, որ պոռնիկին հարում է, մեկ մարմին է նրա հետ, որովհետև՝ Երկուսը,- ասում է,- մեկ մարմին կլինեն»։ Բոլորս հասկանում ենք, որ այս խոսքը վերաբերում է սեռական պղծությանը, պոռնկությանը և մարմնավաճառի հետ ֆիզիկապես միավորվելուն։ Այս համատեքստը ձեր մտքում պահելով՝ նայեք Պողոսի հաջորդ խոսքերին. «Եվ նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է Նրա հետ» (խոսք 17): Այս խոսքը չի կարող դուրս հանվել համատեքստից։ Ինչպես տեսանք՝ 17-րդ խոսքում Պողոսը խոսում էր մի միության մասին, որն այնքան իրական է, որքան սեռական միությունը՝ ոչ թե ֆիզիկական, այլ՝ հոգևոր միությունը։ Ահա թե ինչ է նշանակում ամուսնացած լինել այն Մեկի հետ, ով հարություն առավ մեռելներից։ Ոչ թե մեր շունչն է միավորվում Տիրոջ հետ, այլ՝ մեր հոգին, քանի որ «նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է Նրա հետ»։

Ձեր հոգին ունակ է ընկալելու աստվածաբանույթունը, և այն, հավանաբար, գերծանրաբեռնված է դրանով, բայց ձեր հոգին է, որ ճանաչում է Աստծուն։ Հոգին մարդու աստվածաշունչ մասնիկն է։ Հենց սա էլ մարդուն առաջնային դիրքում դրեց եդեմական պարտեզում։ Տերը կյանքի հոգին փչեց Ադամի ռունգերի մեջ։ (Տես՝ Ծննդոց 2:7)։ Իսկ մարդու այդ մասնիկը երբեք հանգիստ չի գտնի, մինչև չվերամիավորվի Աստծո հետ։

Դու կարող ես տարվել աշխարհի բոլոր հաճույքներով և փիլիսոփայություններով, սակայն քո հոգին երբեք հետաքրքրված չի լինի դրանցով։ Քո հոգին միայն Աստծուն է ուզում, և այն կարող է միավորվել Աստծո հետ ճիշտ այնպես, ինչպես մարմինը միավորվում է մեկ այլ մարմնի հետ։ Երբեք մի՛ առանձնացրեք այս երկու խոսքերը։ Դրանք բոլորովին տարբեր են, սակայն նրանց նույնությունը ճշգրիտ է և օգնում է մեզ հասկանալու այդ խոսքերի հարաբերությունը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ինձ միավորեցիր Քեզ հետ։ Ես հռչակում եմ՝ «նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է Նրա հետ», և այս ճշմարտությունը վերաբերում է ինձ։ Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ։ Ամեն։