ՕԳՈՍՏՈՍԻ 6. «ՄԵՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ»

Ես Սուրբ Հոգու միջոցով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ

Մեր մարմնավոր բնության մեջ մենք բոլորս որոշակի տկարություններ ունենք։ Սրանք մարմնի տկարություններ չեն, այլ՝ մտքի՝ մեր հասկացողության։ Սրանք դրսևորվում են երկու միմյանց հետ առնչվող ճանապարհներով։ Առաջին, մենք հաճախ չգիտենք, թե ինչի համար պետք է աղոթենք։ Երկրորդ, եթե անգամ գիտենք ինչ աղոթել, ապա չգիտենք, թե ինչպես աղոթել դրա համար։ Այսպիսով մենք լռում ենք՝ ամբողջական կախվածության մեջ լինելով Սուրբ Հոգուց։ Միայն Նա կարող է ցույց տալ աղոթքի ինչն ու ինչպեսը։ (Տե՛ս Հռոմեացիներին 8:26-27)։

Եփեսացիների գրքում Պողոսը ընդգծում է մեր կախվածությունը Սուրբ Հոգուց ՝ մեզ այնպիսի աղոթքներ տալու, որոնք ընդունելի կլինեն Աստծուն։ Նա շեշտում է, որ միայն Հիսուսը և Սուրբ Հոգին կարող են Աստծուն մոտենալու արտոնություն տալ մեզ։

«Որովհետև նրանով (Հիսուս Քրիստոսով) երկուսս (հրեաներն ու հեթանոսները) մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։

Եփեսացիներին 2:18

Ընդունելի աղոթքների երկու պայման կա այստեղ միավորված՝ Հիսուսի միջոցով և Սուրբ Հոգով։ Սրանցից յուրաքանչյուրը կարևոր է։ Չկա ոչ մի բնականա ուժ, որը կարողանար մեր նվազ մարդկային ձայները երկրից հասցնել Աստծո ականջներին՝ երկնքում Իր գահի վրա։ Միայն Սուրբ Հոգու գերբնական զորությունը կարող է անել այդ։ Առանց նրա, մենք Աստծուն մոտենալու արտոնություն չունենք։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ իմ ամբողջական կախվածությունը Սուրբ Հոգուց, ով կարող է Հիսուսի միջոցով Հորը մոտենալու արտոնություն տալ ինձ։ Ես Սուրբ Հոգու միջոցով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ։ Ամեն։