ՕԳՈՍՏՈՍԻ 7. «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՅՐԸ»

Ես Սուրբ Հոգու միջոցով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ

Հորը մոտենալու ուրիշ ճանապարհ չկա, բայց միայն խաչյալ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստծուն մոտենալու արտոնություն ունենք միայն Հիսուսի միջոցով և միայն մեկ Հոգով։ Միայն մեկ Հոգի կա, ով կարող է մարդկային էակներին մոտեցնել Հայր Աստծուն, և դա Սուրբ Հոգին է։ Նա էլ գործում է միայն Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եթե Հիսուսից բացի այլ դռնով գաս կամ եթե որևէ այլ հոգով գաս, ապա չես կարող մոտենալ Աստծուն. հակառակ դեպքում միայն սատանայի ոլորտ մուտք գործելու արտոնություն կունենաս։ Լույսի մեջ մտնելու փոխարեն դու խավարի մեջ կգնաս։

Հիշե՛ք՝ սատանան կերպարանափոխվում է լուսափառ հրեշտակի, իսկ իր ծառաները կերպարանափոխվում են արդարության ծառաների։ (Տե՛ս 2-րդ Կորնթացիենրին 11:14-15)։ Նրանք հաճախ գեղեցիկ, քաղցր, սիրո բառեր ու երկար, տպավորիչ արտահայտություններ են օգտագործում՝ անգամ Սուրբ Գրքից մեջբերումներ անելով, որպեսզի քեզ տանեն խավարի իշխանության մեջ։ Նրանք այս անում են լույսի հրեշտակների կերպարանքով։ Եթե դու խաչյալ Հիսուսի միջոցով չես գալիս, ու եթե Աստծո Սուրբ Հոգով չես գալիս, ապա դու կարող ես մտնել օկկուլտի գերբնական աշխարհ։ Ես եղել եմ այնտեղ ու գիտեմ՝ ինչ է դա նշանակում։ Նախքան Հիսուսին գտնելը ես յոգայով էի զբաղվում։ Մի պահ այնպես եղավ, որ դուրս եկա բնականից, սակայն այն տեղը, ուր մտա, նույնիսկ այն ժամանակ վախեցրեց ինձ։ Ինձ այն դուր չեկավ։ Ես որոշեցի, որ մեկ անգամը բավական էր։

Մի քանի տարի անց, երբ հադիպեցի Ավետարանին և Սուրբ Հոգու զորությանը, իմ և Քրիստոսի միջև մեծ պատնեշ էր յոգան։ Ես չէի կարողանում ճեղքել այդ մտային պատնեշը։ Աստված ստիպված էր ազատագրման հրաշք գործել։ Ես չգիտեի դևերի մասին, սակայն ցանկանում էի գալ Հիսուսին։ Ես չէի կարողանում հասնել նրան, մինչև այդ յոգա կոչվող դևը չկորցրեց իր իշխանությունն իմ մտքի վրա։ Դու կարող ես տեսականորեն պատկերացնել, սակայն ես գիտեմ, թե դա ինչ է։ Սա մեկն է այն բյուրավոր ճանապարհներից, որոնք խաբկանքով տանում են սատանայի իշխանության ներքո և ստրկացնում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ Հայր Աստծուն կմոտենամ խաչյալ Հիսուս Քրիստոսի միջոցով և Աստծո Սուրբ Հոգով։ Ես Սուրբ Հոգու միջոցով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ։ Ամեն։