ՕԳՈՍՏՈՍԻ 12. «ՄՈՏԵՆԱԼ ՀՈԳՈՎ»

Ես Սուրբ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունեմ

Մենք Աստծուն մոտենալու ոչ մի այլ արտոնություն չունենք, բայց միայն Սուրբ Հոգով, որովհետև մի սկզբունք կա աստվածության մեջ. նա, ով ուղարկվել է որպես ներկայացուցիչ, պետք է մեծարվի, եթե որևէ մեկն ուզում է մոտենալ աստվածությանը։ Այսպիսով, երբ Աստված ուղարկեց Հիսուսին, Նա ասաց. «Այս պահից ի վեր ոչ ոք չի կարող մոտենալ ինձ, եթե ոչ՝ Որդու միջոցով։ Դու չես կարող շրջանցել իմ ներկայացուցչին և մոտենալ ինձ, որովհետև ամեն մի իրավիճակում և իրադրության մեջ Ես խրախուսում եմ Նրան, ում ուղարկել եմ»։

Երբ Հիսուսն ավարտեց Իր առաջադրանքը երկրի վրա և վերադարձավ Հոր մոտ, Հայրն ու Որդին ուղարկեցին Սուրբ Հոգուն։ Կրկին նույն սկզբունքն է գործում։ Մենք Հորը և Որդուն մոտենալու այլ արտոնություն չունենք, բայց միայն Հոգու միջոցով։ Մենք չենք կարող շրջանցել Հոգուն և մոտենալ Հորը և Որդուն։

«Որովհետև նրանով (Հիսուս Քրիստոսով) երկուսս (հրեաներն ու հեթանոսները) մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք»։

Եփեսացիներին 2:18

Մենք չենք կարող հաշվի չառնել Սուրբ Հոգուն, բայց և մոտենալու արտոնություն ունենալ։ Շատ քրիստոնյաներ կենտրոնանում են այն փաստի վրա, որ մենք կարող ենք մոտենալ Աստծուն Իր Որդու՝ Հիսուսի միջոցով։ Դա միանգամայն ճշմարիտ է, բայց և ամբողջ ճշմարտությունը չէ։ Ճշմարտությունը հետևյալն է՝ Որդու միջոցով Հոգով դեպի Հայրը։ Նմանապես, Հայրն Իր Հոգով բնակվում է մեր մեջ, երբ մենք Որդու մեջ ենք։ Ցանկացած ուղղության մեջ՝ մենք ենք Աստծո մոտ գնում, թե Նա է գալիս մեզ մոտ, Հոգին այս հավասարման կարևորագույն մասն է։ Մենք Որդու միջոցով Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։

Եթե Սուրբ Հոգուն դուրս թողնենք այս հավասարումից, Աստծուն չենք կարող մոտենալ, և Աստված էլ չի կարող մեզ մոտենալ։ Մենք ամբողջությամբ կախված ենք Սուրբ Հոգուց։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ես կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ ամբողջությամբ կախված եմ Սուրբ Հոգուց Որդուն և Հորը մոտենալու համար։ Ես Սուրբ Հոգով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ։ Ամեն։