ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28. «ՆՐԱ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ»

Իմ Հայրն է ստեղծել ինձ

Ո՞րն է այն նպատակը, որի համար մեր մարմինները ստեղծվեցին։ Այն կարևոր նպատակ է, իսկ պատասխանը հուզիչ է և պարզ։ Կորնթոսի եկեղեցուն ուղղված առաջին նամակում Պողոսը գրում է.

«Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք»։

1-ին Կորնթացիներին 6:19

Ինչու՞ է Աստված մարդու համար մարմին ձևավորել և արարել։ Պատասխանը զարմանահրաշ է։ Նա ցանկանում էր, որ յուրաքանչյուր փրկագնված հավատացյալի մարմինը տաճար լինի, որ Իր Սուրբ Հոգու միջոցով Նա բնակվի այնտեղ։ Դարձյալ նշեմ, որ եթե ձեր մարմիններին նայում եք այս տեսարանից, ապա այն ձեզ բոլորովին այլ վերաբերմունք կտա ձեր մարմնի հանդեպ։ Ձեր մարմինը ձևավորվել է՝ Աստծո բնակության համար տաճար լինելու։

Աստվածաշունչն ասում է մեզ, որ Աստված ձեռագործ տաճարներում չի բնակվում։ (Տե՛ս Գործք Առ.7:48, 17:24): Դու կարող ես պատրաստել ցանկացած շինություն՝ սինագոգ, տաճար, եկեղեցի, ինչ որ ցանկանաս, սակայն Աստված չի բնակվի այնտեղ։ Երբ Աստծո ժողովուրդը հավաքվում է նման շինություններում, Աստված նրանց հետ այնտեղ կլինի, սակայն Նա այնտեղ չի բնակվում։ Աստված ինքն է ձևավորել Իր իսկ տաճարը։ Ո՞րն է այն։ Մեր մարմինն է։

Ապշեցուցիչ է մտածելը, որ ամենակարող Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, ցանկանում է զբաղեցնել մեր ֆիզիկական մարմինը և այն Իր տաճարը դարձնել։

Երբ Հովհաննես 7-ում Հիսուսը խոսում էր Սուրբ Հոգու մասին, Նա ասաց. ««Ինձ հավատացողի փորից ջրերի գետեր կբխեն»։ Սա ասաց այն Հոգու մասին…»։ (խոսք 38-39) ։ Քո ֆիզիկական մարմնի մեջ տարածք կա, որն Աստված ցանկանում է զբաղեցնել Իր Սուրբ Հոգով։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ, որ իմ մարմինը Սուրբ Հոգու տաճարն է, ով իմ ներսում է։ Իմ Հայրն է ստեղծել ինձ։ Ամեն։