ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16. «ԿԱՏԱՐԵԼ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ»

Պինդ բռնենք շնորհը

Գոհունակությունը մի միջոց է՝ արտահայտելու Քրիստոսի խաղաղությունը, որը տիրում է մեր սրտերում, որը կարող է լինել մեր մեջ առատապես բնակվող Քրիստոսի Խոսքի մի արտահայտություն։ Գոհանալը մի սկզբունք է, որը պետք է մեզ առաջնորդի այն ամենի մեջ, ինչ անում ենք։ (Տե՛ս Կողոսացիներին 3:15-17)։ Եկե՛ք նայենք երեք կարճ, բայց ոչ պակաս կարևոր խոսքերի՝ սկսելով 1-ին Թեսաղոնիկեցիներին 5:16-18-ից.

«Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղո՛թք արեք։ Ամեն բանով գոհացե՛ք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով»։

Այս խոսքերի մեջ երեք պարզ ցուցումներ կան. միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղո՛թք արեք, ամեն բանով գոհացե՛ք։ Ամեն բանով գոհանալու վերաբերյալ Պողոսն ասաց. «Սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով»։ Երբ մենք չենք գոհանում, ապա չենք կատարում Աստծո կամքը։ Այլ կերպ ասած՝ Աստծո կամքից դուրս ենք։ Որքա՜ն կորևոր է հասկանալ այդ։

Երկրորդ բանը, որ ուզում եմ ասել շնորհակալության կամ գոհունակության մասին, այն է, որ գոհունակությունը Սուրբ Հոգու լիության հիմնական արտահայտչաձևն է։ Պողոսը գրում է. «Հոգին մի՛ հանգցրեք» (խոսք 19)։ Ահա թե նա ինչ է ասում եփեսացիներին.

«Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Եվ գինով մի՛ արբեցեք, որովհետև նրա մեջ անառակություն կա, այլ Հոգո՛վ լցվեցեք»։

Եփեսացիներին 5:17-18

Տիրոջ կամքի առնչությամբ Պողոսը մեզ ներկայացնում է նախ բացասականը, որին հաջորդում է դրականը։ Եթե Աստծո կամքի վերաբերյալ այս ճշմարտությունները չենք հասկանում, ուրեմն անմիտ ենք։ Հորդորներից յուրաքանչյուրն էլ գործում է։ Քրիստոնյայի համար սխալ է արբելը, սակայն նույնչափ սխալ է նաև Սուրբ Հոգով չլցվելը։ Եբեմն որպես կրոնավոր մարդիկ՝ մենք բացասականի՝ գինով չլցվելու ու չարբենալու վրա այնքան շատ ենք կենտրոնանում, որ մոռանում ենք դրականի՝ Սուրբ Հոգով լցվելու մասին։ Մենք կարիք ունենք Սուրբ Հոգով լցվելու։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն ամենի համար, որ Դու արել ես իմ կյանքում։ Ես հռչակում եմ, որ գոհանալով կատարում եմ Աստծո կամքը և արտահայտում եմ Հոգու լիությունը։ Ես պինդ կբռնեմ շնորհը։ Ամեն։