ՓԵՏՐՎԱՐԻ 6. «ՀԱՐԳԱՆՔ ԱՐՅԱՆ ՀԱՆԴԵՊ»

Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։

Նայելով Հիսուսի արյան սրբագործող զորությանը՝ կցանկանայի քննել Եբրայեցիներին ուղղված ուղերձից մի հատված, որը խոսում է ուրացման մասին, այն մարդու մասին, որը գիտակցաբար ուրանում է իր քրիստոնեական հավատը՝ հրաժարվելով Տեր Հիսուս Քրիստոսից։ Այն խոսում է այն սրբազան բաների մասին, որից նա հրաժարվում է և փաստացի ապականում է դրանք։

«Էլ որքա՜ն ավելի, կարծում եք, սաստիկ պատժի կարժանանա նա, ով Աստծո Որդուն ոտնակոխ արեց և պիղծ համարեց ուխտի արյունը, որով նա սրբվեց և շնորհի Հոգուն նախատեց»։

Եբրայեցիների 10:29

Այս հատվածից ակներև է, որ մենք սրբագործված ենք ուխտի արյամբ։ Բայց ահա մի անձնավորություն, որ սրբագործվել է Նոր Ուխտի արյամբ, սակայն հետ է կանգնում։ Եկե՛ք ավելի մոտիկից նայենք Հիսուսի արյունը ոտնակոխ անելու իմաստին։ Այս վկայակոչումը կապ ունի Զատկի արարողությանը, երբ արյունը կիրառվում էր դռան վերևի հատվածի և սեմերի վրա, սակայն այն երբեք չէր գործածվում դռան շեմի վրա։ Մեզ երբեք չի թույլատրվում անարգել Հիսուսի արյունը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես իմ խորը հարգանքն եմ հռչակում ուխտի արյան հանդեպ, որի միջոցով ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացված Աստծո համար։ Ամեն։