ՆՈՅԵՄԲԵՐԻ 8. «ՇԻՆՈՒԹՅՈՒՆ»

Ընթանանք դեպի հասունություն։

Հոգևոր հասունության հասնելու համար Աստված հատուկ պատրաստություն է տեսել, որը Պողոսը գրել է Եփեսացիենրին 4:11-ում. «Եվ նա (հարուցյալ Քրիստոսը) մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ, մի քանիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ ու վարդապետներ»։ Այս խոսքում հինգ հիմնական ծառայություններ են նշված. առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ ու վարդապետներ։ Հաջորդ խոսքերը մեզ ասում են դրանց նպատատակի մասին.

«Սրբերի կատարելության համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատի միությանը և Աստծու Որդուն ճանաչելուն ու Քրիստոսի կատարյալ հասակի չափով կատարյալ մարդ լինենք»։

(խոսք 12-13)

Այս հատվածը տարբեր ծառայությունների համար հանգում է երկու նպատակի։ Առաջին, մեզ պատրաստել ծառայության գործի համար։ Մենք ինքնաբերաբար չենք կարող անել այն գործը, որը մեզանից ակնկալվում է. մենք պետք է պատրաստվենք կամ կրթվենք։ Այս հինգ ծառայությունները նրա համար են, որ կրթեն մեզ։

Երկրորդ նպատակը Քրիսոտսի մարմնի շինությունն է։ Այս ծառայությունները տեղակայված են Քրիստոսի մարմնի մեջ, որպեսզի մեզ հավատքի ու հասունության կամ կատարելության միության մեջ բերեն։ Հիսուս Քրիստոսը՝ որպես եկեղեցու գլուխ, ապահովել է այս ծառայությունները, և հավատում եմ, որ Աստծո ժողովուրդը երբեք հասունության չի հասնի առանց այդ ծառայությունների։ Պողոսը շարունակում է. «Որից ամբողջ մարմինը, միասին կազմվելով, միասին հարմարվելով, ամեն հոդվածի ձեռնտվությամբ, ամեն անդամի ներգործության չափով, մարմնի աճն է տեղի ունենում՝ իր անձը սիրով շինելու համար» (խոսք 16)։

Վերջնական նպատակն այն չէ, որ բազում առանձնացած, մեկուսացած անհատներ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։ Այլ նպատակը մեկ եզակի մարմինն է՝ միասին հարմարված հոդերով՝ այն ամուր կապող օղակով, որը միացնում է տարբեր մասերը՝ շինելով մարմինը, որպեսզի այն աճի։ Կարևոր է, որ մարմնի յուրաքանչյուր մասնիկ իր գործն անի։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու առաջնորդում ես ինձ իմ ընթացքի մեջ։ Ես հռչակում եմ, որ Աստծո նպատակն այն է, որ Իր ժողովրդին պատրաստի ծառայության գործի համար, երբ մարմնի ամեն անդամը կանի իր գործը։ Ես կընթանամ դեպի հասունություն։ Ամեն։