ՆՈՅԵՄԲԵՐԻ 30. «ԱՌԱՋ ՆԱՅԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻՆ»

Զգույշ լինենք իրար հանդեպ

Ութերորդ «Եկե՛ք» կոչը հունարեն բնագրով ասում է. «Իրար նայենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով» (տե՛ս Եբրայեցիներին 10:24)։ Սակայն եկե՛ք վերադառնանք Եբրայեցիներին 13:1-ին, որտեղ նույն «նայենք» բառն է գործածված։ Կարդում ենք. «Նայեցե՛ք մեր դավանության Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին»։ Եթե նայենք Հիսուսին, ապա արդյունքն այն կլինի, որ կնայենք նաև այլ մարդկանց։ Սակայն կարևոր է, որ պահենք ճիշտ հերթականությունը։ Նախ և առաջ նայենք Հիսուսին, հետո՝ մյուս մարդկանց։ Տարբերությունը մեծ է, թե արդյոք ես քեզ վերաբերվում եմ որպես ուղղակի մի անձնվորությու՞ն, թե՞ որպես Քրիստոսի մեջ եղող անձնավորություն։

Միտքս մի դիպված եկավ, որը պատահեց, երբ ես տնօրենն էի մի քոլեջի, որը ուսուցիչներ էր պատրաստում Արևելյան Աֆրիկայում։ Ամեն ազատ տեղի համար, որը մեզ թույլ էր տալիս միայն մեկ ուսանող ընդունել, առնվազն տասը համապատասխան դիմորդներ կային։ Մի աղջիկ փաստորեն քսանչորս մղոն ոտաբոբիկ քայլել էր պարզապես հարցազրույցին մասնակցելու համար։ Հազիվ թե կարողանաք պատկերացնել այն խելահեղ սովը, որ մարդիկ ունենում են կրթություն ստանալու համար։ Նրանք կրթությանը նայում էին որպես կյանքի հաջողության բանալի։

Մի օր մի ծեր կին ինձ մոտեցավ իր տղայի համար, որն ապագա ուսանող էր։ Նա, ինչևէ, ամենևին հարմար չէր դպրոցի համար, և մենք չէինք ընդունել նրան։ Նրա մայրն այնքան էր ինձ ձանձրացնում այդ հարցով, որ ես ադեն սկսում էի բարկանալ։ Աֆրիկայում չեն հավատում ժողովրդավարությանը, նրանք հավատում են գլխավոր, ուժեղ մարդուն։ Կարևորը նա է։ Այս կինն անդադար ասում էր ինձ. «Դու այստեղ մեծն ես. ինչ որ ասես, կանցնի»։ Ես այնքան նյարդայնացա, որ պատրաստ էի նրան կոպտել։ Այդ ժամանակ Տերը խոսեց ինձ հետ՝ շատ քնքշությամբ ասելով. «Հիշի՛ր, նա իմ զավակներից մեկն է։ Զգու՛յշ եղիր նրա հետ վարվելիս»։ Ես ապաշխարեցի։ Նա իսկապես մի քաղցր, թանկագին կին էր և Աստծո զավակ։ Եթե նախ նայենք Հիսուսին, ապա այլ մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը կփոխվի։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ սիրել մարդկանց։ Հռակում եմ , որ ես նախ նայում եմ Քրիստոսին՝ թույլ տալով, որ այդ պատկերն իր ազդեցությունն ունենա այլ մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքի վրա։ Ես զգույշ կլինեմ մարդկանց հանդեպ։ Ամեն։