ՀՈՒՆԻՍԻ 21. «ՎԱՅԵԼԵԼ ԱՍՏԾՈՒՆ»

Ես Քրիստոսի ընկերն եմ

Մարդկության պատմության ամենասկզբում, երբ մարդը շփվում էր Աստծո հետ, նրանց հարաբերությունը շատ հասարակ էր։ Կրոնական ծեսերն ու հավելազարդումներն այնքան էլ շատ չէին։ Ենովքը պարզապես «Աստծո հետ վարվեց (քայլեց)» (տես՝ Ծննդոց 5:22,24)։

Ավելի առաջ անցնելով՝ մենք հանդիպում ենք հավատքի մեծ հայր Աբրահամին՝ իր մեծապատվելի տիտղոսով, որն էր՝ «Աստծո բարեկամ» (Հակոբոս 2:23)։ Աբրահամը և Աստված պարզապես վայելում էին միմյանց ընկերակցությունը։

Երբեմն փափագում եմ ազատվել ամեն աստվածաբանությունից և կրոնական բոլոր ձևականություններից ու պարզապես ընկերական հարաբերություն ունենալ Աստծո հետ՝ Նրա հետ քայլելով և վայելելով Իր ընկերակցությունը։ Հավատում եմ, որ Աստծված սիրում է, երբ Իր ժողովուրդը վայելում է Իրեն։

Երբեմն այնքան ենք տարվում մեթոդաբանությամբ, աստվածաբանությամբ և վարդապետությամբ, որ այդ ամենի մեջ մեր տեսադաշտից կորցնում ենք Աստծուն։ Մենք հասնում ենք անտառի կենտրոնը, որտեղ միայն ծառեր կարող ենք տեսնել։ Այլևս չենք կարող տեսնել ամբողջական պատկերը։ Այդ ժամանակ պետք է դուրս գանք անտառից, մի նոր հայացք գցենք շուրջբոլորը և փորձենք կանոնավորել առաջնայինն ու երկրորդականը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ փափագում եմ քայլել Աստծո հետ և վայելել Նրա ընկերակցությունը, քանի որ ես Քրիստոսի ընկերն եմ։ Ամեն։