ՀՈՒԼԻՍԻ 14. «ՆՎԻՐԵԼՈՎ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»

Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում

Կարևոր է ճշմարտապես հասկանալ, որ Հիսուսը փրկեց մարդուն ամբողջապես. հոգին, շունչն ու մարմինը։ Մարմնի փրկագնման պատճառներից մեկն այն է, որ մարմինը Տիրոջ տաճարը դառնա։ Տերը չի բնակվի մի տաճարում, որը փրկագնված չէ ու դեռ սատանային է պատկանում։ Նա չի բնակվի այնտեղ։ Մեր մարմինները փրկագնվել են, որպեսզի Աստված Իր Սուրբ Հոգով բնակվի այնտեղ։ Դրանք փրկագնվել են Հիսուսի արյունով։

Ի՞նչ արձագանք է մեզանից պահանջում Աստված։ Սա խիստ գործնական ու շատ կարևոր մի բան է, որ մենք բոլորս պետք է հասկանանք։ Պողոսն ասաց.

«Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որ ձեր բանական ծառայությունն է»։

Հռոմեացիներին 12:1

Աստված, տալով այն ամենը, ինչ մեզ համար արեց խաչի վրա Հիսուսի մահվան միջոցով, արդյոք ի՞նչ արձագանք է մեզանից սպասում։ Մենք պետք է մեր մարմինները նվիրաբերենք որպես կենդանի զոհ։ Իսկ ինչու՞«կենդանի զոհ»։ Պողոսը կենդանի զոհը հակադրում է Հին Կտակարանի զոհին, որի դեպքում սպանված կենդանու մարմինը դնում էին Աստծո զոհասեղանին որպես զոհ, որը պետք է սրբեր մեղքն ու հանցանքը։ Պողոսն այս էր ասում. «Քո մարմինը տեղադրի՛ր Աստծո զոհասղանի վրա, սակայն մի՛ սպանիր այն։ Այն տեղադրի՛ր զոհասեղանի վրա որպես կենդանի զոհ»։ Այն պահից, երբ քո մարմինը դրեցիր Աստծո զոհասեղանի վրա, այն այլևս քեզ չի պատկանում։ Այն Աստծուն է պատկանում։ Այն ամենը, ինչ Աստծո զոհասեղանի վրա մատուցվում էր որպես զոհ, դառնում էր Աստծունը։

Սա հենց այն է, ինչ Աստված ուզում է, որ մենք անենք. մեր մարմինը տանք Նրան որպես կենդանի զոհ, դադարենք մեր մարմնի սեփականատերը լինելուց և այն Ատծո ձեռքը հանձնենք։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ իմ մարմինը Քեզ եմ նվիրում որպես կենդանի զոհ։ Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում։ Ամեն։