Posts from July 2020

1120 of 34 items

ՀՈՒԼԻՍԻ 22. «ԱՍՏՎԱԾ ԴՐԵՑ ՄԵԶ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 22. «ԱՍՏՎԱԾ ԴՐԵՑ ՄԵԶ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ «Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, և մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մեկ է, այնպես էլ Քրիստոսը։ …Որովհետև մարմինն էլ մեկ անդամ չէ, այլ՝ շատ։ Եթե ոտքն ասի. «Քանի որ ձեռք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնից չի լինի։ Եվ […]

ՀՈՒԼԻՍԻ 21. «ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՃԻՇՏ ՎԱՐՎԵԼ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 21. «ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՃԻՇՏ ՎԱՐՎԵԼ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ Կյանքը լի է ամեն տեսակ մարդկանցով։ Պարզապես ինչ-որ մեկի արտաքին տեսքին նայելիս դու գուցե ասես. «Նա ինձ այնքան էլ չի հուզում»։ Դու կարող ես նայել հայելու մեջ և հավանաբար նույն բանը կասես քո մասին։ Սակայն մենք կարիք ունենք նայելու մակերևույթից այն կողմ և տեսնելու […]

ՀՈՒԼԻՍԻ 20. «ՄԻԱՍՆԱԲԱՐ ԳՈՐԾԵԼՈՎ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 20. «ՄԻԱՍՆԱԲԱՐ ԳՈՐԾԵԼՈՎ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ «Որովհետև Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ձեր անձի մասին ավելի մտածում մի՛ ունեցեք, քան արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատի չափը բաժանեց։Որովհետև ինչպես որ մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, և այդ բոլոր […]

ՀՈՒԼԻՍԻ 19. «ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 19. «ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ 1-ին Կորնթացիներին 12-ում Պողոսը մատնանշում է, որ յուրաքանչյուր անդամ մյուսից կախում ունի։ Ոչ մի անդամ անկախ չէ մնացածից։ Աչքը չի կարող ձեռքին ասել. «Դու ինձ պետք չես»։ Գլուխը չի կարող ասել ոտքին. «Դու ինձ պետք չես»։ Նույնիսկ ամենատկար անդամները կարող են իրականում ամենակարևորները լինել։ Մարդկային մարմնի ոչ […]

ՀՈՒԼԻՍԻ 18. «ԻՄ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՂԸ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 18. «ԻՄ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՂԸ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ Հիսուսն ասաց, որ «եթե մանանեխի հատիկի չափ հավատ» ունենանք, ապա կարող ենք սարը տեղաշարժել (տես՝ Մատթեոս 17:20): Խնդիրը ոչ թե քո հավատքի չափաքանակն է, այլ՝ որակը։ Հավատքը տրվում է նրանց, ովքեր գործնական են ու խոնարհ։ Ինչու՞ է Աստված քեզ հավատքի առանձնահատուկ չափ տալիս (տես՝ Հռոմեացիներին […]

ՀՈՒԼԻՍԻ 17. «ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 17. «ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ Եփեսացիներին 1:22-23-ում Պողոսը ներկայացնում է երկրի վրա Աստծո ժողովրդի նկարագիրը։ Նա ասում է. «եկեղեցին…, որ է նրա (Քրիստոսի) մարմինը»։ Պողոսը զարգացնում է այս միտքը Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում՝ ասելով. «Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները» (1-ին Կորնթացիներին 12:27)։ […]

ԽԱՉԸ՝ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

by admin

Մի քանի տարի առաջ ես մի քրիստոնյա գործընկերոջ հետ էի Սինգապուրում։ Խոսակցության ընթացքում նա նշեց. «Եկեղեցին այնքան բան ունի իր «ցուցասրահում», որ խաչն այլևս չի նկատվում»։ Ես գիտակցեցի, որ իմ ընկերը մատը դրեց ժամանակակից եկեղեցու ամենացավոտ տեղի վրա։ Այսօր դուք կարող եք քրիստոնեական գրախանութ գնալ և համարյա ցանկացած թեմայով գիրք կգտնեք՝ Ինչպես ունենալ ավելի լավ […]

ՀՈՒԼԻՍԻ 16. «ԳՏՆԵԼ ՄԵՐ ՏԵՂԸ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 16. «ԳՏՆԵԼ ՄԵՐ ՏԵՂԸ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ Առակաց 27:28-ն ասում է. «Ինչպես որ իր բույնից թափառական եղած թռչունն է, այնպես է իր տեղից թափառական եղող մարդը»։ Երբևէ տեսե՞լ եք մի թռչուն, որ հեռանա իր բնից և չկարողանա կրկին վերադառնալ այնտեղ։ Ոչինչ ավելի անզոր ու խղճալի չէ, քան նա։ Այս պատկերը պատշաճորեն նկարագրում […]

ՀՈՒԼԻՍԻ 15. «ՍՐԲՎԱԾ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ, ՓՈԽԱԴՐՎԱԾ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 15. «ՍՐԲՎԱԾ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ, ՓՈԽԱԴՐՎԱԾ» Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում «Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի բուն իր արյունով ժողովրդին սրբի, դռան դրսի կողմում չարչարվեց»։ Եբրայեցիներին 13:12 Հիսուսի արյունը սրբում է ամեն հավատացյալի։ Մյուս կողմից, սրբելը կրոնական բառ է, և շատ մարդիկ շփոթության մեջ են ընկնում դրա իմաստի վերաբերյալ։ Սրբել բառն ուղղակիորեն […]

ՀՈՒԼԻՍԻ 14. «ՆՎԻՐԵԼՈՎ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 14. «ՆՎԻՐԵԼՈՎ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ» Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում Կարևոր է ճշմարտապես հասկանալ, որ Հիսուսը փրկեց մարդուն ամբողջապես. հոգին, շունչն ու մարմինը։ Մարմնի փրկագնման պատճառներից մեկն այն է, որ մարմինը Տիրոջ տաճարը դառնա։ Տերը չի բնակվի մի տաճարում, որը փրկագնված չէ ու դեռ սատանային է պատկանում։ Նա չի բնակվի այնտեղ։ […]