ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30. «ԴԵՆ ՆԵՏԵԼ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Մոտենա՛նք շնորհի աթոռին

Կարևոր է Աստծուն մոտենալ առանց դատապարտության, այսինքն՝ համարձակությամբ, որովհետև «Եթե ես անօրինություն տեսնեի իմ սրտում, Տերը չէր լսի ինձ» (Սաղմոս 66:18)։

«Եթե ես անօրինություն տեսնեի իմ սրտում». սա նշանակում է, որ ես Աստծուն մոտենում եմ՝ իմ սրտում ունենալով ինչ-որ բանի գիտակցությունը, որը դատապարտում է ինձ։ Ամեն անգամ, երբ հավատքով փորձում եմ Աստծուն մոտենալ, սատանան ինձ հիշեցնում է ինչ-որ բանի մասին, որը սխալ է, և որի հարցերը լուծված չեն. դա կարող է լինել մի մեղք, որը չի խոստովանվել, կամ եթե խոստովանվել է, ապա դեռ երկարում է այն պատճառով, որ ես չեմ հռչակել ու ստացել Աստծո ներումը։ Հետևաբար այս բանի գիտակցությունն անընդհատ իմ սրտում է։ Իսկ եթե ես դատապարտությունով եմ գալիս, ապա չեմ ստանում այն, ինչի համար աղոթում եմ։

Ես պետք է հեռացնեմ այդ մեղքի գիտակցությունն իմ սրտից։ Հիմնականում սա արվում է հավատքի միջոցով։ Սուրբ Գիրքն ասում է. «Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, որ մեր մեղքերը ների մեզ և մաքրի մեզ ամեն անիրավությունից» (1-ին Հովհաննես 1:9)։ Մենք այլ բան չենք կարող անել մեղքի խնդրի հետ, բայց միայն խոստովանել, ապաշխարել և վստահ լինել, որ Աստված կների և կմաքրի մեզ Իր խոստման համաձայն։ Դրանից հետո մենք չպետք է շարունակենք անհանգստանալ մեր մեղքերի համար, որովհետև, եթե աղոթելիս մնանք այդ մեղքի գիտակցության մեջ, Աստված չի լսի մեր աղոթքները։ Ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Եթե ես անօրինություն տեսնեի իմ սրտում, Տերը չէր լսի ինձ» (Սաղմոս 66:18)։

Բայց սաղմոսերգուն շարունակում է. «Սակայն Աստված լսեց» (Սաղմոս 66:19)։ Այլ խոսքով՝ սաղմոսերգուն վեր է բարձրանում իրեն ինքնադատապարտության մեջ գցելու սատանայի փորձերից և ասում. «Աստված լսեց ինձ»։ Ինչու՞ է արդյոք Աստված մեզ լսում։ Այն պատճառով, որ մենք գալիս ենք Հիսուսի անունով։ Քանի որ գալիս ենք փառաբանությամբ ու գոհությամբ, հետևաբար, մենք չենք դատապարտվում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ համարձակությամբ կարող եմ Քեզ մոտենալ։ Հռչակում եմ, որ դեն եմ նետում սատանայի՝ ինձ դատապարտելու փորձերը՝ դավանելով, որ Աստված լսեց ինձ, քանի որ ես գալիս եմ Հիսուսի անունով։ Ես կմոտենամ շնորհի աթոռին։ Ամեն։