Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը

Եբրայեցիներին 11-րդ գլխում մենք գտնում ենք հավատի սահմանումը։ Հավատը միակ բառն է, որի սահմանումը պարզորոշ կերպով ձևակերպված է Աստվածաշնչում։ «Հավատն էլ հուսացված բաների հաստատումը ու չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիներին 11:1)։ Այստեղ հավատի և հույսի միջև հարաբերություն ենք տեսնում։ Հավատն այստեղ է և հիմա է, իսկ հույսը ապագայի համար է։ Հավատը նյութական է. այն այնքան իրական է, որ կոչվում է հաստատություն։ Այն մեր սրտերի մեջ է։ Հավատի հիմքի վրա մենք կարող ենք ճիշտ հույս ունենալ ապագայի հանդեպ։ Բայց այն հույսը, որը հիմնված չէ ճիշտ հավատի վրա, պարզապես ցանկալի երևակայություն է։

«Որովհետև եթե Հիսուսին բերանովդ Տեր դավանես և սրտումդ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Որովհետև սրտով հավատում ենփրկվելու համար»։

Հռոմեացիներին 10:9-10

Նոր Կտակարանում հավատալը շարժման բառ է։ Այն պարզապես անշարժ վիճակ կամ մտքի դիրք չէ։ Այն մի բան է քո սրտում, որը քեզ առաջնորդում է դեպի մի նոր բան։ Հավատը շարժում ցույց տվող բայ է. հավատով ենք հավատում արդարանալու և փրկվելու համար։ Դու կարող ես քո մտքում հավատ ունենալ և երբեք չփոխվել։ Դու կարող ես քո մտքով ընդգրկել Աստվածաշնչի բոլոր վարդապետությունները, և սակայն մնալ ամբողջովին նույնը։ Սակայն երբ քո սրտում հավատ կա, այն առաջնորդում է դեպի փրկություն։

Հավատը ներկայում է, իսկ հույսը՝ ապագայում։ Աստվածաշնչյան հավատը սրտում է լինում, հույսը՝ մտքում։ Պողոսն այս երկուսի մասին մի հետաքրքիր պատկերով է խոսում. «Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած» (1-ին Թեսաղոնիկեցիներին 5:8) ։ Սպառազինության երկու տարրերը նշված են այս խոսքում։ Հավատը զրահն է, որը պաշտպանում է սիրտը, իսկ հույսը սաղավարտն է, որը պաշտպանում է գլուխը։ Հավատը սրտում է, հույսը՝ մտքում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու հավատարիմ ես. ինձ հույս ես տալիս։ Հռչակում եմ, որ ես հագնում եմ հավատը՝ իմ սիրտը պաշտպանող զրահը, ինչպես նաև հույսը՝ իմ միտքը պաշտպանող սաղավարտը։ Ես անսայթաք և պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։