Posts from 2021

110 of 337 items

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27. «ՈՒՆԱՅՆԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27. «ՈՒՆԱՅՆԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ» Զգույշ լինենք իրար նկատմամբ։ Փիլիպպեցիներին 2-րդ գլխում Պողոսն ասում է, որ մենք կարիք ունենք հետևելու Հիսուսի օրինակին։ Ես միշտ ասում եմ, որ մեր վերաբերմունքն է որոշում մեր մոտեցումները, իսկ մեր մոտեցումները որոշում են արդյունքը։ Ահա մի վերաբերմունք, որը պետք է զարգացնենք մեր մեջ. «Ձեզանից յուրաքանչյուրը թող այն մտածմունքն (վերաբերմունքը) ունենա, […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 26. «Ի ՀԱՅՏ ԲԵՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 26. «Ի ՀԱՅՏ ԲԵՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ» Իրար նկատմամբ զգույշ լինենք։ «Եվ իրար նկատմամբ զգույշ լինենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր՝ իրար հետ հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ իրար հորդորենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է»։ Եբրայեցիներին 10:24-25 Հիմա պիտի նայենք ութերորդ «Եկե՛ք» քայլը, որը գտնվում է […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 25. «ՀԱՎԱՏ՝ ՆԵՐԿԱ, ՀՈՒՅՍ՝ ԱՊԱԳԱ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Եբրայեցիներին 11-րդ գլխում մենք գտնում ենք հավատի սահմանումը։ Հավատը միակ բառն է, որի սահմանումը պարզորոշ կերպով ձևակերպված է Աստվածաշնչում։ «Հավատն էլ հուսացված բաների հաստատումը ու չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիներին 11:1)։ Այստեղ հավատի և հույսի միջև հարաբերություն ենք տեսնում։ Հավատն այստեղ է և հիմա է, իսկ հույսը ապագայի համար […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 24. «ԱՆԽԱՓԱՆ ՀԱՎԱՏ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Մենք պետք է շեշտենք հավատի կենսական կարևորությունը։ Ես քեզ կասեմ, այն, ինչ Հիսուսն ասաց Պետրոսին. «Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի» (Ղուկաս 22:32)։ Հավատը գլխավոր պարտադիր պայմանն է Աստծուն պատկանելու և զավակ լինելու Աբրահամին, ով «ով թլփատության հայր է ոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23. «ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԽՈՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23. «ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԽՈՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանություն։ Ամեն անգամ, երբ բժշկության ծառայություն եմ անցկացրել, սովորաբար խնդրել եմ մարդկանց, որ վերոնշյալ դավանությունն անեն, որպեսզի այն նրանց պատրաստ դարձնի բժշկության համար։ Թույլ տվեք բացատրել։ Եթե երիկամների խնդիր ունեք, ապա պետք է դավանեք. «Հիսուսն ինքը (հիշե՛ք, որ շեշտը նրա վրա է) վերցրեց իմ տկարություններն […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22. «Համոզված լինել»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը ճիշտ դավանություն անելու և այն անսայթաք ու պինդ բռնելու սկզբունքի հետ կապված՝ եկեք նայենք Աբրահամի օրինակին, ինչպես որ Պողոսը պատկերում է նրան։ Աբրահամը լավագույն օրինակներից մեկն է, որ անսայթաք մնաց։ Ինչպես Պողոսն է գրում․ <<Եվ հավատով չթուլացավ, այսինքն՝ իր մարմնին չնայեց, որ արդեն մեռած էր՝ ինքը հարյուր տարեկան լինելով, […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 21. «ՈԼՈՐՏ, ՈՐԸ ՉԻ ՓՈՓՈԽՎՈՒՄ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Հավատի և երևույթի միջև կապ չկա։ Սովորական մարդն ապրում է երևույթով՝ վստահելով իր զգայարաններին և հավատալով միայն նրան, ինչ իր զգայարաններն են ասում։ Սակայն քրիստոնեական կյանքում՝ հոգևոր կյանքում, մենք չպետք է վստահենք մեր զգայարաններին։ 2-րդ Կորնթացինորին 5:7-ն ասում է մեզ. «Որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթով»։ Մենք […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20. «ԱՆՍԱՅԹԱՔ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Եբրայեցիներին 3:1-ը մեզ խրատում է, որ ճիշտ դավանություն անենք։ Այնուհետև, Եբրայեցիներին 4:14-ն ասում է, որ մեր «դավանությունը պինդ բռնենք»։ Երբ Աստվածաշունչը Հիսուսին մեր Քահանայապետն է կոչում, մենք անմիջապես գիտակցում ենք, որ մեր անունից արվող նրա ծառայությունը կազմվում է ըստ մեր դավանությունների։ Մեր դավանությունը պինդ բռնել նշանակում է, որ չպետք […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19. «ՀՈՒՅՍԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Քրիստոնյաների մեծ մասը հավատի և սիրո վերաբերյալ շատ քարոզներ է լսել, սակայն, շատ դեպքերում, նրանք համեմատաբար քիչ են լսել հույսի մասին։ Ես էլ նման կարգավիճակում էի շատ տարիներ առաջ, երբ մեծապես ունեի Աստծո օգնության կարիքը։ Հավատի վերաբերյալ շատ պատգամներ էի լսել, որոշ քարոզներ էլ՝ սիրո վերաբերյալ, սակայն հատկապես իմ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 18. «ՀԻՍՈՒՍԻ ԿԵՆԱՐԱՐ ԱՐՅՈՒՆԸ»

by admin

Մոտենանք Սրբարանին Երբ քահանան խնկով և արյունով Սրբարան էր մտնում, նա պետք է յոթն անգամ ցողեր արյունը ողորմության աթոռի վրա, որը քավության պատկերն էր, ինչպես նաև յոթն անգամ՝ ողորմության աթոռի առջև։ Աստծո կանոնակարգը բոլորովին առանձնահատուկ էր. ոչ թե վեցն անգամ, ոչ թե ութն անգամ, այլ՝ յոթն անգամ։ Այնուհետև, Եսայայի գրքում գտնում ենք Հիսուսի զոհաբերության մարգարեական […]