ՀՈՒՆՎԱՐ 13 .«ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ԳՏՆՎԱԾ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ»

Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։

Ահա մի առակ, որը ես պատմեցի Պոլոնեզիայում բնակվող մի ցեղի, որի անդամները լավ փայտամշակների էին, որպեսզի նկարագրեի այն գինը, որը Հիսուսը վճարել է մեզ մեր մեղքերից քավելու համար։

Մի երիտասարդ կար, որը մի փոքրիկ գեղեցիկ փայտե նավակ է պատրաստում։ Մի օր նա այն բաց է թողնում օվկիանոսի մեջ նավարկության համար, սակայն քամի է փչում, և նավակը անմիջապես հեռանում է ափից օվկիանոսի խորքը։ Եվ քանի որ նա չէր կարող վերադաձնել իր նավակը, նա տուն է վերադառնում առանց դրա։

Հաջորդ մեծ մակընթացությունը նավակին դուրս է շպրտում ափ, և մի մարդ, որը քայլում էր ծովափով, գտնում է այն։ Նա զննում է նավակը և տեսնում, որ այն շատ գեղեցիկ է պատրաստված, այնպես որ նա վաճառում է այն մի խանութպանի, որը մաքրում է նավակը և դնում վաճառքի։

Որոշ ժամանակ անց երիտասարդը անցնում է խանութի կողքով և տեսնում է իր նավակը։ Նա անմիջապես կռահում է, որ դա իրենն է, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում ապացուցել։ Այնպես որ, եթե նա ցանկանում էր վերադարձնել այն, ապա պետք է հետ գներ։

Նա սկսում է գումար աշխատել մեքենաները լվանալով, սիգամարգերը հնձելով և այլ գործեր անելով։ Երբ նա վերջապես կարողնաում է հավաքել անհրաժեշտ գումարը, գնում է խանութ և հետ է գնում իր նավակը։ Նա վերցնում է այն իր ձեռքերի մեջ՝ սեղմելոով այն իր կրծքին, ասելով. «Հիմա դու իմն ես, ես եմ քեզ պատրաստել և ես էլ քեզ գնել եմ»։

Պատկերացրու քեզ նավակի փոխարեն։ Գուցե դու անարժան զգաս, գուցե զարմանաս Աստծո հոգատարությամբ։ Բայց Տերն ասում է քեզ. «Այժմ դու կրկնակի իմն ես. Ես քեզ պատրաստեցի, Ես էլ քեզ գնեցի։ Դու ամբողջովին իմն ես»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ Տերն է ինձ արարել և գնել և ես ամբողջովին Իրենն եմ։ Հիսուսի արյամբ, ես փրկագնավծ եմ սատանայի ձեռքից։ Ամեն։