ՀՈՒՆԻՍԻ 2. «ՈՒԽՏ ՏԻՐՈՋ ՀԵՏ»

Հիսուսը կտրվեց մահով, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն

 

Հռոմեացիներին 7-ում Պողոսն ասում է, որ օրենքի միջոցով մենք ամուսնացած էինք։ Օրենքն ամուսնական ուխտի նման էր, որն ամբողջ կյանքի համար է։ Ու՞մ կամ ինչի՞ հետ էինք մենք ամուսնացած։ Մենք ամուսնացած էինք մեր մարմնավոր էությանը։ Օրենքի ամբողջ իմաստն այն է, որ մեզանից պահանջվում է պահել այն մեր իսկ կարողությամբ։ Այս անելը կախված է մեր մարմնավոր բնույթից, ահա թե ինչու այն չի ստացվում։

Օրենքի տակ մտնելը նման է նրան, որ դու մասնակցում ես մի ամուսնական արարողության, որտեղ դու ամուսնանում ես քո մարմնավոր էության հետ։ Քանի դեռ քո մարմնավոր էությունը կենդանի է, դու պետք է ամուսնացած մնաս նրա հետ. դու չես կարող բաժանվել նրանից և մեկ ուրիշի հետ ամուսնանալ։ Բարի լուրն այն է, որ քո առաջին ամուսինը մահացավ։ Իսկ ե՞րբ նա մահացավ։ Այն ժամանակ, երբ Հիսուսը մահացավ խաչի վրա։ Մեր հին մարդը խաչվեց նրա հետ։ Երբ ըմբռնեք այդ փաստը, դուք կասեք. «Փա՜ռք Աստծուն, ես ազատ եմ։ Ես այլևս ստիպված չեմ ապրել իմ այս ահավոր ամուսնու հետ, ով իմ կյանքն ահավոր դարձրեց և ինձ օրհնություն, խաղաղություն կամ արդարություն չտվեց։ Ես այլևս կապված չեմ այդ անպիտան ամուսնու հետ։ Ես կարող եմ ուրիշի հետ ամուսնանալ»։

Այլընտրանքն այստեղ այն է, որ ամուսնանաս այն մեկի հետ, ով հարություն առավ՝ հարուցյալ և փառավորյալ Քրիստոսը։ Կին լինես, թե տղամարդ, նա կարող է դառնալ քո ամուսինը։ Մենք խոսում ենք հոգևոր հարաբերության մասին։ 1-ին Կորնթացիներին 6:15-16-ում Պողոսը տալիս է տղամարդու և մարմնավաճառի սեռական միության պատկերը։ Նա օգտագործեց միության այդ պատկերը՝ օգնելու մարդկանց պատկերացնել մեկ այլ տեսակի միություն, որ կարող են ունենալ՝ միություն Տիրոջ հետ։ Այն սեռական չէ, այլ՝ հոգևոր, այսինքն ՝ Տիրոջ հետ ամուսնական հարաբերություն ունենալ։ « Եվ նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ» (1- ին Կորնթացիներին 6:17) ոչ թե շնչի կամ մարմնի մեջ, այլ՝ հոգով։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ ես ամուսնացած եմ այն եկի հետ, ով հարություն առավ՝ հարուցյալ և փառավորյալ Քրիստոսի հետ։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը մահացավ, որպեսզի ես հավիտյան միանամ Աստծուն։ Ամեն։