ՀՈՒՆԻՍԻ 9. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից

 

«Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար…։ Որովհետև այն, որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով, Աստված, Իր Որդուն ուղարկելով մեղքի մարմնի նմանությունով և մեղքի համար, մեղքին դատապարտեց այն մարմնում»։

Հռոմեացիներին. 8:1,3

Սուրճը լինում է երկու տեսակ՝ զտված և լուծվող։ Զտված սուրճ պատրաստելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, որովհետև այն պետք է եփվի։ Հռոմեացիներին գիրքը զտված սուրճի նման է։ Մենք չենք կարող Հռոմեացիներին 8-րդ գլխից լուծվող սուրճ ստանալ։ Մենք պետք է անցնենք նախորդ յոթ գլուխներով։ Դրանք քամիչի դեր են տանում։ Սակայն արդյունքը շատ ավելի մեծ է։ Միայն յոթ գլուխներն անցնելուց հետո ենք մենք հասնում «ուրեմն» բառին։ Նախորդ գլուխներն անդրադառնում են համայն մարդկության մեղավոր լինելուն, ինչպես նաև այն փաստին, որ կրոնն անկարող է փոխել մարդու մեղավոր բնությունը։ Աբրահամի և Դավթի օրինակներն օգտագործելով (տե՛ս՝ գլուխ 4), Քրիստոսի և Ադամի միջև համեմատություն անցկացնելով (տե՛ս՝ գլուխ 5)՝ Պողոսը շարժվում է դեպի 6–րդ գլուխ, որտեղ բացահայտում է հին մարդու դեմ Աստծո սպեղանին՝ մահապատիժը։ Նա չի ձևափոխում հին մարդուն, այլ մահապատժի է ենթարկում նրան։ Բարի լուրն այն է, որ այս մահապատիժը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հիսուսը մահացավ խաչի վրա։

Հռոմեացիներին 7-րդ գլուխը խոսում է օրենքի հետ ունեցած մեր հարաբերության մասին։ Ես միշտ մտածում էի. «Այդ ամենից հետո ինչու՞ անդրադառնալ օրենքին»։ Սակայն հասկացա՝ ամենածանր դժվարությունը, որ պետք է հաղթահարենք, այդ քամիչի վերջին փուլն է՝ մեր հարաբերությունը օրենքի հետ։ Առանց քամիչի մենք չենք կարող ապրել Հռոմեացիներին 8-ում, որովհետև բուն պայմանը հետևյալն է՝ «դատապարտություն չկա» ։ Դատապարտության տակ մտնելու պահն այն է, երբ մենք դուրս ենք գալիս Հռոմեացիներին 8-ում նկարագրվող Հոգով ղեկավարվող կյանքից։ Սատանայի հիմնական նպատակն այն է, որ մեզ դատապարտության տակ գցի։ Աստծո Խոսքի, հատկապես Հռոմեացիներին գրքի նպատակն է ազատագրել մեզ դատապարտությունից։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, քո ներման համար։ Ես ազատ եմ ինձ դատապարտության տակ գցելու սատանայի ջանքերից, և ինձ համար դատապարտություն չկա, որովհետև ես Քրիստոս Հիսուսի մեջ եմ։ Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից։ Ամեն։