ՀՈՒՆԻՍԻ 26. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՔԱՅԼ»

Ես արդարացած եմ հավատքով

«Որովհետև ինչպես որ մեկ մարդու անհնազանդությունով շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությւոնով շատերը արդարներ կլինեն»։

Հռոմեացիներին 5:19

Ադամի մեկ անհնազանդ գործի պատճառով շատերը, այսինքն՝ իր բոլոր հետնորդները, մեղավորներ դարձան։ Բայց Հիսուսի հնազանդության մեկ գործով բոլոր նրան հավատացողներն արդարներ դարձան։

Այս զուգահեռը կարևոր է, որովհետև Ադամի մեղքի արդյունքում մեղավոր դարձած մարդիկ՝ ներառյալ ինձ և քեզ, ոչ թե պարզապես մեղավորի պիտակ ունեին, այլ իրենց էությամբ և գործերով մեղավոր էին։

Նմանապես, երբ մենք Հիսուսին հավատալով արդար ենք դառնում, ոչ թե Աստված պարզապես մի նոր արդար պիտակ է տալիս մեզ՝ հեռացնելով մեղավոր պիտակը, այլ մենք իսկապես արդար ենք դառնում էությամբ և գործերով։

Ինչպես որ Ադամի մեղքը հաստատապես մեզ մեղավոր դարձրեց, ճիշտ նույն կերպ Քրիստոսի հնազանդությունը մեզ արդարացրեց։ Սա ընդամենը տեսություն կամ աստվածաբանություն չէ, այլ մեր կենսակերպն է և մեր մեջ եղած բնությունը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո զոհաբերության համար։ Ես հռչակում եմ, որ Քո արած հնազանդության ընդամենը մեկ գործով ես արդարացած եմ հավատքով։ Ամեն։