ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8. «ՍՏԱՆԱԼ ԽՆԴՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ»

Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրանից

Աստծուց որևէ բան ստանալու գաղտնիքներից մեկը վերցնելն է։ Շատերը կան, ովքեր խնդրում են, սակայն չեն վերցնում։ Սուրբ Գրքում մի խոսք կա, որը շեշտադրում է վերցնելու այս սկզբունքը։ Հիսուսը խոսում էր Աստծուց խնդրելու վերաբերյալ և ասաց.

«Դրա համար ասում եմ ձեզ՝ այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու կլինի ձեզ»։

Մարկոս 11:24

Անգլերեն մեկ այլ թարգմանույթուն ասում է. «հավատացե՛ք, որ ստացել եք», և սա ավելի բառացի թարգմանություն է։ Մենք ստանում ենք մեր խնդրանքը, երբ աղոթում ենք։ Եթե այս կերպ աղոթես՝ հավատալով, որ երբ աղոթում ես, այդ ժամանակ էլ ստանում ես, ապա դու կունենաս այն, ինչ խնդրել ես։

Նկատե՛ք, որ ստանալը և ունենալը նույնը չեն։ Ստանալը վճիռն է, իսկ ունենալը՝ դրան հաջորդող փորձառաբար ապրելը։ Ասենք՝ ֆինանսական կարիքի մեջ ես։ Դու աղոթում ես։ Աստծո հետ կապի մեջ ես։ Ասում ես. «Աստվա՛ծ, մեզ հազար հինգ հարյուր դոլար է անհրաժեշտ մինչև հինգշաբթի օրը»։ Հետո ասում ես. «Շնորհակալությու՛ն, Աստվա՛ծ իմ»։ Դու ստացար այն։ Քո իրավիճակը չի փոխվել, բայց այնուամենայնիվ դու ստացել ես այն։ Դու նաև կունենաս այն։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ Դու գիտես ինձ ամբողջովին։ Ես հռչակում եմ, որ իմ խնդրանքն ստանում եմ, երբ դեռ աղոթում եմ, որովհետև ստանալը վճիռն է։ Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրան։ Ամեն։