Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը

Մենք պետք է շեշտենք հավատի կենսական կարևորությունը։ Ես քեզ կասեմ, այն, ինչ Հիսուսն ասաց Պետրոսին. «Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի» (Ղուկաս 22:32)։ Հավատը գլխավոր պարտադիր պայմանն է Աստծուն պատկանելու և զավակ լինելու Աբրահամին, ով «ով թլփատության հայր է ոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ նրանց էլ, ովքեր այն հավատի հետքով են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատ ժամանակ ուներ» (Հռոմեացիներին 4:12)։ Աբրահամն ավելին է, քան միայն կերպար. նա օրինակ է։ Նա առաջ ընթացավ, ճանապարհ հարթեց և որոշակի քայլեր կատարեց։ Նրա ճշմարիտ հետնորդը լինելու համար մենք պետք է քայլենք այդ ճանապարհով և հետևենք նրա քայլերին։ Եկե՛ք անդրադառնանք Աբրահամի հավատի հինգ քայլերին. 1. նա Աստծո խոստումն ընդունեց միայն հավատով՝ առանց տեսանելի փաստի, 2. նա գիտակցեց, որ ինքնուրույն անկարող է արդյունք տալ, 3. նա իր հայացքն անսայթաք հառեց այդ խոստմանը, և սա նրան արդարություն համարվեց, 4. որպես արդյունք՝ թե՛ Սառան, և թե՛ ինքը գերբնական կյանք ստացան իրենց մարմինների մեջ, և ի վերջո 5. այպիսով խոստումն իրգործվեց, և Աստված փառավորվեց։

Սրանք են մեր հայր Աբրահամի հավատի քայլերը՝ հավատի այն ուղին, որն ընկած է մեզանից ամեն մեկի առջև։ Սա ոչ թե հավելյալ արարողություն է, այլ՝ ամբողջ կյանքում հավատի ընթացք՝ հետևելով Աբրահամի ոտնահետքերին։ Մենք պետք է անենք այնպես, ինչպես Աբրահամն արեց։ Պետք է Աստծո խոստումն ընդունենք, ինչպես որ այն կա։ Պետք է ինքներս մեզ անկարող համարենք անելու այն, ինչ Աստված խոստացել է մեր կյանքում։ Մեր հայացքը պետք է սևեռենք խոստման վրա, և ոչ թե մեր կարողության կամ անկարողության վրա։ Իսկ այնուհետև կստանանք մեր հավատի միջոցով մեր կյանքում արձակված Աստծո գերբնական շնորհն ու զորությունը։ Այս կերպ Աստծո խոստումը կիրականանա մեր կյանքում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու հավատարիմ ես. ինձ հույս ես տալիս։ Հռչակում եմ, որ ես քայլում եմ հավատով՝ կատարելով այն պարտադիր պայմանը, որն անհրաժեշտ է Աստծուն պատկանելու և Աբրահամի զավակ լինելու համար։ Ես անսայթաք և պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։