Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք

Հիսուսի խաչը վերացնում է անձը և աշխարհը հաճեցնելու խոչընդոտները։ Այնուհետև մեզ վրա այլևս ազդեցություն չի գործում այն, ինչ կատարվում է մեր շուրջը. մեր տրամադրությունը, խնդիրներն ու մասնավոր անհաջողությունները դադարում են մեզ վրա ազդել։ Ինչ կատավում է այս աշխարհում և մեր շուրջը, այլևս չի հուզում մեզ։

Կարող ենք նստել և լսել լուրերը, հետո վեր կենալ՝ խորհելով այն մասին, որ աշխարհում իրավիճակը բավականին վատ է՝ ճգնաժամեր, աղետներ, հանցագործություն և պղծություն։ Սակայն պետք է տեսնենք, որ աշխարհը մեզ վրա չի իշխում, ինչպես նաև չի գերիշխում մեր մտքի վրա։ Մենք աշխարհում ենք, բայց աշխարհից չենք։ Երբ մենք ազատ ենք արձակվում աշխարհի ստրկությունից, երբ աշխարհն այլևս չի ղեկավարում մեր միտքը, և մենք էլ խաչի միջոցով ազատագրվել ենք աշխարհի հանդեպ մեր ունեցած դիրքից, այդ ժամանակ այլևս ոչինչ չի մնում, որ խոչընդոտի մեր փառաբանությանը։

Մենք չենք փառաբանում Աստծուն միայն այն ժամանակ, երբ աշխարհում կամ մեր մեջ ամեն ինչ կարգին է։ Մենք նրան փառաբանում ենք, քանի որ Նա արժանի է փառքի։ Մեր ազատագրված հոգիներն աղտոտված չեն անձնասիրությամբ և աշխարհի սիրով։

Դու կարող ես մարդու մասին բավական շատ բան իմանալ, երբ ուսումնասիրես, թե որքան է նա փառաբանում։ Արդյո՞ք ծառա է հին մարդուն, թե՞ արդեն մտել է նոր մարդու հարուցյալ կյանքի մեջ։ Հին մարդը տրտնջացող է։ Երբ տրտնջացող մարդ ենք տեսնում, ապա գիտենք, որ այդ հին մարդն է խոսում նրա մեջ։ Սակայն նոր մարդը փառաբանող է։ Արդյոք ո՞րն ես դու։ Հին մարդն ասում է. «Այլևս չեմ կարող սա տանել», «Ամեն ինչ սարսափելի վատ է», «Ոչ ոք ինձ հետ ճիշտ չի վարվում», «Այս ի՞նչ է կատարվում աշխարհի հետ»։ Նոր մարդն ասում է. «Ալելու՜յա, փա՛ռք Տիրոջը։ Ես ազատ եմ։ Ես Աստծո զավակն եմ։ Երկի՛նքն է իմ տունը։ Աստված սիրում է ինձ»։

Սրանցից ո՞ր մեկն է քո վերաբերմունքը։

Շնորհակալությու՜ն, Տե՛ր, ես Քեզ փառք եմ տալիս։ Հռչակում եմ, որ ես ազատագրվել եմ խաչի միջոցով, որպեսզի Աստծուն փառաբանեմ, քանի որ Նա է արժանի փառաբանվելու։ Ես ամեն ժամանակ օրհնության զոհ կմատուցեմ Աստծուն։ Ամեն։