ՓԵՏՐՎԱՐ 13. «ԻՄ ՄԱՐՄԻՆԸ ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐՆ Է»

Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։

«Սակայն Բարձրյալը ոչ թե ձեռակերտ տաճարներում է բնակվում, ինչպես մարգարեն է ասում. «Երինքն Իմ աթոռն է, երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդան. Ինձ համար ինչպիսի՞ տուն եք շինելու,- ասում է Տերը,- կամ ո՞րն է հանգիստ առնելու Իմ տեղը։ Չէ՞ որ Իմ ձեռքն է այս ամենն ստեղծել»։

Գործք Առաքելոց 7:48

Աստված ձեռակերտ տաճարում չի բնակվում, այլ բնակվում է աստվածային նպատակի համար առանձնացված աստվածային կառույցում։ Այդ տաճարը հավատցյալի մարմինն է՝ փրկագնված Հիսուս Քրիստոսի արյամբ։ Պողոսը 1-ին Կորնթացիներին 6:13-ում բացատրում է այս մասին. «Ուտելիքները փորի համար են, և փորը՝ ուտելիքների համար, բայց Աստված սա էլ, դրանք էլ կխափանի։ Միայն թե մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ համար, Տերն էլ՝ մարմնի համար»։ Այս համարը խոսում է այն մասին, որ ուտելիքը փորի համար է և փորը՝ ուտելիքի։ Առակաց գրքում ասվում է. «Արդարն իր անձը հագեցնում է ուտելու ժամանակ, բայց ամբարշտի փորը անկուշտ է լինում» (Առակաց 13:25): Արդարները չափից դուրս չեն ուտում։ Ինչու՞։ Որովհետև մեր մարմինը Տիրոջ տաճարն է և այն նախատեսված չէ որկրամոլության, հարբեցողության, անառակության կամ էլ այլ սխալ գործածման համար։ Մարմինը Տիրոջ համար է և Տերը՝ մարմնի համար։ Երբ ես իմ մարմինը ներկայացնում եմ Տիրոջը, ապա Տերն է տնօրինում իմ մարմինը։

Եկե՛ք օգտագործենք այս նմանությունը. եթե ես մի հողակտոր գնեմ, ես պատասխանատում եմ դրա սպասարկման համար, սակայն եթե ես բնակվում եմ վարձակալած սեփականությունում եմ ապրում, ապա դրա սպասարկման պատասխանատվությունը պատկանում է տիրոջը։ Եթե մենք թույլ տանք, որ Հիսուսը պարզապես ժամանակավոր իրավունքներ ունենա մեր մարմինների հանդեպ, ապա նա պատասխանատու չի լինի դրանց սպասարկման համար։ Սակայն եթե նա դառնա դրանց սեփականատերը, ապա պատասխանատու կլինի դրանց սպասարկման համար։ Սա է այն հարաբերությունը, որը նա սպասում է մեզանից։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է և դրա բոլոր իրավունքները պատկանում են Տիրոջը։ Այսպիսով, ես այն չեմ նախատեսի որկրամոլության, հարբեցողության, անառակության և այլ նպատակներով սխալ գործածման համար։ Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Ամեն։