Posts from May 2022

9 Items

ՄԱՅԻՍԻ 31. «ՄԻՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ»

by admin

ՄԱՅԻՍԻ 31. «ՄԻՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ» Հիսուսը մահացավ, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն «Եվ նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ»։ 1-ին Կորնթացիներին 6:17 «Տիրոջն է հարում» արտահայտությունը նշանակում է «Տիրոջն է միացած» և այն դրված է ոչ թե անցյալ, այլ ներկա շարունակական ժամանակաձևով։ Այլ կերպ ասած՝ «նա, ով անընդհատ հարում է Տիրոջը, […]

Աշակերտության և մկրտության կարևորությունը

by admin

Եկեք կարդանք Հիսուսի խոսքերը: Մատթեոս 28:18-20. «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկրի վրա…»: Կարևոր է իմանալ, թե ումն է ողջ իշխանությունը: Ոչ թե որոշ իշխանություն, այլ ամեն իշխանություն: Ամենը հանձնված է մեկ անձնավորության, և Նրա անունը Հիսուս է: Այսպիսով, դա ասելով և մեկնդմիշտ պարզաբանելով իշխանության ողջ հարցը, Հիսուսը շարունակում է. «Ուրեմն, գնացեք, բոլոր ազգերը […]

ՄԱՅԻՍԻ 20. «ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ»

by admin

ՄԱՅԻՍԻ 20. «ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ» Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք իր փառքին   «Որովհետև նրանց, որ սկզբից ճանաչեց, սկզբից էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ։ Եվ որոնց սկզբից սահմանեց, նրանց կանչեց էլ, և որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ, և որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ […]

Մայիսի 19 “Պարծենալ խաչով”

by admin

  Պարծենալ խաչով Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք Իր փառքին Մի օր Սուրբ Հոգին ինձ հետ խոսեց լեզուների և դրանց թարգմանության միջոցով․ “Խորհի՛ր Գողգոթայում կատարված գործի մասին․ կատարյալ գործ, կատարյալ ամեն առումով, կատարյալ ամեն տեսանկյունից”։ Աստված ինձ ցույց տվեց, որ եթե ես կարողանայի լիովին հասկանալ, թե Հիսուսն ինչ արեց Գողգոթայում, ես կհանգեի […]

Նոր աշխարհի ծննդյան ցավերը սկսվել են

by admin

Եկեք մի պահ նայենք Մատթեոս 24-ին: Այս գլուխը ակնհայտ պատկեր է այն իրադարձությունների, որոնք կբերեն դարաշրջանի ավարտը: Մենք պարզապես 8-րդ խոսքից կկարդանք մի քանի հատված. «Բայց այս ամենը սկիզբն է երկունքի»։ Բարի։ Ինչի՞ ծննդյան ցավերը: Նոր դարաշրջանի։ Ո՞րն է լինելու նոր դարաշրջանի նշանը: Խոսքը ոչ թե Նյու Էյջ աղանդի մասին է, հավատացեք ինձ: Աստծու արքայությունը […]

ՄԱՅԻՍԻ 17. «ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԴՐՎԱԾ ԷՐ ՆՐԱ ԱՌՋԵՎ»

by admin

ՄԱՅԻՍԻ 17. «ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԴՐՎԱԾ ԷՐ ՆՐԱ ԱՌՋԵՎ» Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք Իր փառքին Եբրայեցիներին 12:2-ը Հիսուսին անվանում է «մեր հավատքի կատարողը»։ Սա նշանակում է, որ Նա ավարտուն դարձրեց մեր հավատքը։ Թու՛յլ տվեք քաջալերել ձեզ հետևյալ խոսքերով։ Ցանկացած բան, եթե Հիսուսը սկսում է, Նա ավարտին է հասցնում այն։ Եթե նա քեզ […]

ՄԱՅԻՍԻ 16. «ԲԱԺՆԵԿԻՑ ԻՐ ՓԱՌՔԻՆ»

by admin

ՄԱՅԻՍԻ 16. «ԲԱԺՆԵԿԻՑ ԻՐ ՓԱՌՔԻՆ» Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք իր փառքին   Ո՞րն է ամոթի հականիշը։ Կարծում եմ, որ ամոթին հակադիր ամենամոտ բառը փառքն է։ «Որովհետև վայելում էր նրան, որի համար է ամեն բան և որով ամեն բան, որ շատ որդիներին փառքի մեջ տանելիս նրանց փրկության առաջնորդին չարչարանքով կատարյալ դարձներ»։ Եբրայեցիներին […]

ՄԱՅԻՍԻ 15. «ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ ԱՄՈԹԸ»

by admin

ՄԱՅԻՍԻ 15. «ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ ԱՄՈԹԸ» Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք իր փառքին Այստեղ մի հակիրճ հաշվետվություն է այն բանի, թե ինչ կատարվեց Հիսուսի ձերբակալումից հետո Գեթսեմանի պարտեզում։ Պոնտացի Պիղատոսը Հիսուսին հանձնել էր զինվորներին, որ վերջիններս տանեն նրան խաչելու։ «Այն ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին տարան պալատը և բոլոր զորագունդը հավաքեցին նրա վրա։ Եվ նրան […]

ՄԱՅԻՍԻ 14 .«ԱԶԱՏ ԱՄՈԹԻՑ»

by admin

ՄԱՅԻՍԻ 14 .«ԱԶԱՏ ԱՄՈԹԻՑ» Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք իր փառքին Ամոթը դաժան ու տգեղ զգացում է և հանդիպում է նույնիսկ քրիստոնյաների մեջ։ Դա հաճախ արդյունք է սեռական կամ զգացմունքային նախատինքի, ինչպես նաև, օրինակ, դպրոցում ծիծաղի առարկա դառնալը։ Մի անգամ ես մի պատմություն կարդացի դպրոցի տնօրենի մասին, ով մի տղայի ասում է, […]