ՄԱՅԻՍԻ 17. «ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԴՐՎԱԾ ԷՐ ՆՐԱ ԱՌՋԵՎ»

Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք Իր փառքին

Եբրայեցիներին 12:2-ը Հիսուսին անվանում է «մեր հավատքի կատարողը»։ Սա նշանակում է, որ Նա ավարտուն դարձրեց մեր հավատքը։

Թու՛յլ տվեք քաջալերել ձեզ հետևյալ խոսքերով։ Ցանկացած բան, եթե Հիսուսը սկսում է, Նա ավարտին է հասցնում այն։ Եթե նա քեզ հետ ինչ-որ բան է սկսել, ապա անպայման կավարտի այն։ Սա Նրա հավատարմությունն է:

Եբրայեցիներին 12:2-ը շարունակում է՝ ասելով. «… որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծո աթոռի աջ կողմը նստեց»։

Խաչի վրա Հիսուսը կրեց ամոթը, որը, սակայն, ետ չպահեց նրան։ Այն ուրախության համար, որ դրված էր նրա առջև, նա ամոթն արժանի պատճառ չհամարեց՝ ետ դառնալու իր նպատակից։ Ո՞րն էր «իր առաջին դրված ուրախությունը»։ Շատ որդիներին իր փառքի մեջ բերելու ուրախությունն էր այն։ Ինձ և քեզ, ինչպես նաև բյուր-բյուրավոր մեզ նմաններին իր փառքի մեջ բերելու համար Հիսուսը հանդուրժեց կրել խաչի ամոթը։

Չկա ավելի ամոթալի մահ, քան՝ խաչելությունը։ Այն ամոթալի է, որովհետև դա պատժի նվաստագույն ձևն է, որին արժանանում են ամենաստոր հանցագործները։ Այն ամոթալի է հենց այն ճանապարհի պատճառով, որով գալիս է մահը։ Սուրբ Գիրքը հստակորեն նշում է, որ հռոմեացի զինվորները հանեցին նրա բոլոր զգեստները։ Հիսուսը երեք ժամ, կամ ավելինն, մերկ կախված էր խաչից՝ մարդկանց աչքերի առջև։ Մարդիկ անցնում էին նրա մոտով և ծաղրում։

Ինչպե՞ս կզգայիր դու այդ իրավիճակում։ Մեկ բառով ասած՝ ամոթահար։ Հիսուսը կրեց ամոթը, որովհետև նա տեսավ, որ դրա միջոցով կարող է մեզ բերել փառքի մեջ։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ իր առջև դրված ուրախության փոխարեն Հիսուսը կրեց իմ ամոթը, որ ես բաժնեկից լինեմ նրա փառքին։ Ամեն։